5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
5․312․038 ՀՀ դրամ․ սա «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա ցուցանիշն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրին։ Հիշեցնենք, որ անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել 20 000 ծառ, որից 6250-ը՝ «Մի դրամի ուժի» շնորհիվ։
Ծրագրի նոյեմբեր ամսվա շահառուն «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն է, որը «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչն է։ Հեքըթոնի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը։
««Մի դրամի ուժը» հաճախ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք փոխում են ապագան։ Այս ծրագիրը հենց այդ շարքում է, քանի որ հեքըթոնի արդյունքում կստանանք բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ մասնավորապես, թե ինչպես կարելի է տեխնոլոգիական առաջընթացը ծառայեցնել կենսաբազմազանության պահպանության գործին։ Հավատում ենք, որ այս հեքըթոնը կնպաստի նոր գաղափարների և լուծումների ծննդին՝ դեպի կայուն ու բնության հետ ներդաշնակ զարգացում», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Նշենք, որ հեքըթոնից առաջ մասնակիցները մասնակցել են կրթական բաղադրիչին՝ ուսումնասիրելով արհեստական բանականության գործիքակազմը և կենսաբազմազանությանը վերաբերող հիմնախնդիրները։
Հեքըթոնի համակազմակերպիչ, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը նշեց․ «AI4Biodiversity հեքըթոնը մեզ հնարավորություն է տալիս համադրել տեխնոլոգիան ու բնությունը՝ ապացուցելով, որ Հայաստանի նման փոքր, բայց ստեղծագործ երկիրը կարող է լինել գլոբալ լուծումների աղբյուր։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժի» և այլ համախոհների հետ հնարավոր է դառնում նման նախաձեռնությունները կյանքի կոչել։ Այսօրվա միջոցառումը կարող է դառնալ մեկնարկային կետ ոչ միայն Հայաստանի փորձն այս ուղղությամբ ամրապնդելու, այլ նաև միջազգային գործընկերներին ներգրավելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար՝ 2026 թ․ COP17 համաժողովին ընդառաջ և ընթացքում»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանա...
ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան
Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը
Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան