Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը hպարտությամբ հայտնում է, որ Լուսինե Եղիազարյանը պաշտոնապես միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։ Այս որոշումը նոր փուլ է հիմնադրամի ռազմավարական զարգացման ճանապարհին, որի նպատակը Հայաստանի տաղանդավոր պատանիներին աջակցելն է՝ երաժշտական կրթության և մշակութային զարգացման ոլորտներում։

Լուսինե Եղիազարյանը  փորձառու ղեկավար է, խորհրդի անդամ, ռազմավարության մշակման և ֆինանսների մասնագետ։ Նա SADA Systems ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրենն է և նպաստում է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ որպես սահմանափակ վենչուրային գործընկեր և մի շարք նորարարական ստարտափների հրեշտակ ներդրող։

Լուսինե Եղիազարյանը հանդիսանում է Ամերիկյան համալսարանի (AUA) Հոգաբարձուների խորհրդի անդամ և ընդգրկված է խորհրդի զարգացման հանձնաժողովում։ Վերջին 15 տարիների ընթացքում նա եղել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի (AIWA SF) համահիմնադիր, փոխնախագահ և գործադիր հանձնաժողովի անդամ։ 2022թ. փետրվարից մինչև 2025թ. հոկտեմբեր՝ Լուսինե Եղիազարյանը եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի անդամ՝ նշանակալի ներդրում ունենալով նվագախմբի ինստիտուցիոնալ գործունեության և միջազգային նախաձեռնությունների զարգացման գործում։ Նա շարունակում է աջակցել նվագախմբին՝ որպես խորհրդատու և կապող օղակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ:

Հիմնադրամի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը նշում  է «Ինձ համար մեծ ուրախություն է, որ Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի գործունեությանը: Սա հատկապես նշանակալի է ինձ համար, քանի որ խորապես համոզված եմ՝ նրա գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են տաղանդավոր հայ երեխաների կրթության և երաժշտական զարգացման առաջմղմանը։ Նրա մասնակցությունը կարևոր քայլ է մեր ամենամեծ նպատակներին հասնելու ճանապարհին»։

 

Լուսինե Եղիազարյանը նշում է «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Խորապես հավատում եմ, որ միայն համակարգված աջակցությունը, կրթությունը և բաց հնարավորությունները կարող են լիովին բացահայտել մեր երիտասարդ երաժիշտների ներուժը։ Ես իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ այս տաղանդների առաջխաղացմանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում»։

 

Հիմնադրամի մասին

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ. մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:

Հիմնադրամի ռազմավարական առաքելությունն է ստեղծել կայուն կրթական և մշակութային էկոհամակարգ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ տաղանդների համար՝ ապահովելով նրանց համար մասնագիտական աճի և միջազգային ճանաչման անհրաժեշտ պայմանները։

Հիմնական ուղղություններն ու արդյունքները՝

  • 500+ վարպետության դասեր աշխարհահռչակ երաժիշտների հետ
  • 13+ կրթական ուղևորություններ և միջազգային ակադեմիաներ
  • 250+ օտար լեզուների դասեր
  • 40+ թանգարանների և մշակութային կենտրոնների այցելություններ
  • 200+ համերգների և փառատոների այցելություններ
  • 400+ բեմական ելույթներ
  • 90+ տաղանդավոր երեխաներին ամսական կրթաթոշակներ

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որը նախագահում է Մաեստրո Սերգեյ Սմբատյանը, միավորում է մշակույթի, բիզնեսի և բարեգործության առաջատար ներկայացուցիչներին։ Խորհրդի անդամներն են՝

  • Մհեր Աբրահամյան - «ԱյԴի Բանկ»-ի Վարչության նախագահ
  • Անդրանիկ Գրիգորյան - «Կոնվերս Բանկ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
  • Նարեկ Վարդանյան - The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն
  • Լուսինե Եղիազարյան - SADA ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրեն և Խորհրդի անդամ