Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում (ք. Երևան, Գալշոյան փ.) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
«Մասնավորապես՝
չի ապահովվել արտադրական շինություններ կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,
արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները` արտադրամասը և փաթեթավորման սրահը նույն տարածքում են,
սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի արտադրական շինության տարածք,
արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
սննդամթերքի պատրաստման տարածքի պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակչի մոտ՝ դեպի դուրս բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել,
դարակաշարերը և սեղանները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, եղել են կոռոզիայի հետքեր,
սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի