Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունները ձեռք են բերել ազգային նշանակություն։ Դրանք անցնում են ոչ միայն ներքին վարչական գործընթացների, այլև խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ երբ իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները լարված են, իսկ հասարակության մեջ անորոշությունն ու դժգոհությունը՝ աճող։

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս ընտրությունները դառնալու են ոչ միայն տեղական պայքար, այլև հանրային վերաբերմունքի ցուցիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Նրա խոսքով՝ Վաղարշապատը խորհրդանշական վայր է՝ Կաթողիկոսի նստավայրով, և այստեղ իշխանության պարտությունը կունենա բազմաշերտ քաղաքական հետևանքներ։

«Չեմ կարող կանխատեսել Արգիշտի Մեխակյանի ապագան, բայց ես վստահ չեմ, որ նա կհաղթի, որովհետև մարդկանց տրամադրությունները միանգամայն այլ են։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, կարծում եմ՝ կկրկնվի նաև Վաղարշապատում։ Եթե նույնիսկ նա հաղթի, Վաղարշապատին սպասում են բարդ ժամանակներ, քանի որ այստեղ է գտնվում մեր Եկեղեցին, և Փաշինյանը, իմ կարծիքով, կփորձի լուրջ քայլեր ձեռնարկել նրա դեմ, ինչը իրավիճակը կդարձնի առավել լարված»,- նշել է քաղաքագետը։

Բոզոյանը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի շանսերը մեծապես պայմանավորված են վարչական ռեսուրսների կիրառմամբ։ «Առանց վարչական ռեսուրսի Մեխակյանը հաղթելու հնարավորություն չունի։ Մարդկանց մեծ մասը այսօր բացահայտ դեմ է Փաշինյանին։ Հետաքրքիր է, որ որոշ գյուղերում Մեխակյանը քարոզում է այնպես, ասես ընտրում են իրեն, ոչ թե Փաշինյանին՝ փորձելով հեռավորություն պահել վարչապետից և ստանալ այն ընտրողների ձայները, որոնք դեմ են գործող իշխանությանը, բայց ոչ՝ անձամբ իրեն։ Սա ինքնին վկայում է ներիշխանական վստահության ճգնաժամի մասին»,- ասել է նա։

Քաղաքագետը վստահ է, որ Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ Փաշինյանի իշխանության համար «վերջի սկիզբը»։ «Նա արդեն պարտվել է Վանաձորում, Գյումրիում, Սյունիքի քաղաքներում։ Ես չգիտեմ քաղաք, որտեղ նա չի պարտվել։ Իսկ այն, որ նա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում որևէ շանս չունի, ակնհայտ է։ Սոցիոլոգիական հարցումները, որոնք չեն հրապարակվում, բայց հայտնի են մասնագիտական շրջանակներին, ցույց են տալիս, որ նրա վարկանիշը անկումային է։ Պատմականորեն հասարակությունն առաջնորդից հոգնում է 7-10 տարվա ընթացքում․ Տեր-Պետրոսյանը ղեկավարեց 7, Քոչարյանը՝ 10, Սարգսյանը՝ 10 տարի։ 2026-ին Փաշինյանի իշխանությունն արդեն անցնում է այդ սահմանը, և նրա թողած քաղաքական ու հոգեբանական ժառանգությունը չափազանց ծանր է լինելու հասարակության համար»,- եզրափակել է Երվանդ Բոզոյանը։

Վաղարշապատի ընտրությունները, ըստ քաղաքական դիտորդների, այլևս չեն ընկալվում որպես սովորական տեղական քվեարկություն․ դրանք դարձել են հանրային վստահության և ազգային ինքնության դիմադրության քննություն գործող իշխանության նկատմամբ։