Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը

Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Հայաստանում կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին այս տարի կմասնակցեն 20 մասնակից՝ 19 երկրից։ Ucom-ն ավանդաբար հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր աջակից։

Հայաստանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան Synopsys Armenia-ի նախաձեռնություններից մեկն է և միտված է խթանելու բարձր տեխնոլոգիական կրթության և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացումը։ Օլիմպիադան նախատեսված է մինչև 30 տարեկան երիտասարդ ճարտարագետների և ուսանողների համար և նպատակ ունի բացահայտել ու ոգեշնչել տաղանդավոր մասնագետներին, բարձրացնել հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, ինչպես նաև ձևավորել գիտելիքներով, հմտություններով և համագործակցության ներուժով միավորված մասնագիտական գլոբալ համայնք։

«Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք ձևավորում են տեխնոլոգիական առաջատարների նոր սերունդ։ Բարձր տեխնոլոգիաներն այսօր մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից են։ Կարևոր է ստեղծել այն միջավայրը, որտեղ երիտասարդ ճարտարագետները ու հետազոտողները հնարավորություն կունենան մրցել միջազգային դաշտում, ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և կիրառել դրանք Հայաստանում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով առաջին փուլը կազմակերպվում է մասնակից երկրների մակարդակով, իսկ հաղթողները մասնակցում են եզրափակչին՝ Հայաստանում։ Այս տարի եզրափակիչ փուլում կներկայացվեն Հայաստանը, Բրազիլիան, Էկվադորը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Պարսկաստանը, Իսրայելը, Իտալիան, Հորդանանը, Լիբանանը, Պերուն, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Շրի Լանկան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Վիետնամը։ 

«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի  ոլորտում  և նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝  օլիմպիադայի եզրափակիչ փուլին և մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի մասնակիցները մրցում են թվային ինտեգրալ սխեմաների նախագծման և թեստավորման, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծման և թեստավորման, կիսահաղորդչային սարքերի և տեխնոլոգիաների, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրների շուրջ։ 

Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 18-ին՝ «Ինժեներական քաղաքում»։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ http://microelectronicsolympiad.org/: