Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի «արտաքին լեգիտիմության» որոնումը՝ ներքաղաքական փլուզման պայմաններում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ներքաղաքական հենարան գրեթե բացակայելու պայմաններում, արագորեն տեղափոխում է իր գոյության պայքարը արտաքին դաշտ։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունն առավելագույն ջանք է գործադրում միջազգային հարթակներում սեփական վարկանիշը բարձրացնելու, արևմտյան գործընկերների հետ հնարավորինս ցուցադրական կապեր ստեղծելու և այդ կերպ ներսում կորցրած վստահությունը փոխհատուցելու համար։ Փաշինյանի ներկայությունը միջազգային ֆորումներում, «խաղաղության օրակարգի» մասին ուղերձները և ակնհայտորեն PR-բաղադրիչ ունեցող հանդիպումները ուղղված են մեկ նպատակին՝ աշխարհին ներկայացնել իրեն որպես տարածաշրջանում «առանցքային ժողովրդավար առաջնորդ», այն դեպքում, երբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները հետևողականորեն ապամոնտաժվում են։

Խաղաղարար հայտարարություններով արտաքին գործընկերներին մոլորեցնելու փորձերը կտրուկ հակադրության մեջ են ներսում իրականացվող քաղաքական ռեպրեսիաների հետ։ Վերջին ամիսներին իշխանությունը դարձրել է համակարգային ճնշման օբյեկտ ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլև համայնքապետերի, իրավաբանների, հոգևորականների և հանրային հեղինակություն վայելող բարերարների՝ այդ թվում Սամվել Կարապետյանի ձերբակալությունները։ Այս գործընթացը ոչ թե առանձին գործերի շարք է, այլ՝ հստակ իշխանական ռազմավարություն, որի նպատակը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի մաքրումն է։

Իշխանությունը Արևմուտքին ներկայացնում է «հակաժողովրդավարական ուժերի դեմ պայքարի» սցենար, որի ներքո փորձում է արդարացնել իր գործողությունները։ Սակայն իրականությունն այն է, որ հենց գործող իշխանությունն է հակաժողովրդավարական պրակտիկայի գլխավոր կրողը՝ օրենքի ուժը փոխարինելով ուժային լծակներով, արդարադատությունը՝ քաղաքական պատվերով, իսկ ընտրապայքարը՝ հակակշիռները վերացրած մոնոպոլիայով։ Եվ քանի դեռ արևմտյան գործընկերների համար ձևակերպված են ճիշտ խոսքերն ու ճիշտ սելֆիները, ներսում քաղաքական հակառակորդների հեռացումը իշխանությունը ներկայացնում է որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։

Նախընտրական հետապնդումների իրական նպատակը պարզ է․ մինչև 2026 թվականը չեզոքացնել բոլոր ձևավորվող քաղաքական կենտրոնները, ներկայացուցչական ընդդիմադիր ուժերը և ցանկացած անհատ, որը կարող է սպառնալիք լինել իշխանության վերարտադրությանը։ Ստեղծվում է «մրցակցային ընտրությունների» պատրանք, երբ մրցակիցները պարզապես բացակայում են՝ մեկի նկատմամբ հարուցված գործը դատական փուլում է, մյուսը կալանավորված է, երրորդի նկատմամբ հանրային քարոզչական հարված է։

Այս ամենի ֆոնին Փաշինյանի արտաքին ակտիվությունը ոչ թե նոր դիվանագիտական հնարավորությունների որոնում է, այլ ներքաղաքական ազդեցության կորստի սիմպտոմ։ Երբ իշխանությունն այլևս վստահ չէ սեփական քաղաքացիների աջակցությանը, այն ստիպված փորձում է փոխարինող գտնել արտաքին գործընկերների տեսքով՝ ներքին լեգիտիմության փոխարեն ստանալով արտաքին հավանության նշաններ։ Սակայն որքան էլ միջազգային հարթակներում լուսանկարվի, իրական լեգիտիմությունը ձևավորվում է երկրի ներսում, այն հասարակության կողմից, որը տեսնում է քաղաքական հետապնդումները, ճնշումները և պետական կառավարման շարունակական քայքայումը։