Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է «Երևանի համբույրը» վերնագրով զեկույցը, որում ասվում է «քաղաքական պատճառներով» Մոսկվայի հետ «կապերը խզելու» վերաբերյալ Հայաստանի մտադրության մասին։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ ՌԴ ԱՀԾ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում՝ Քե դ’Օրսեում, զարմանք են ապրում։ Մի կողմից՝ ցնծալու առիթ կա. Քե դ’Օրսե է ներթափանցել այն տեղեկությունը, որ Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ կապող ևս մեկ թել։

Երկար տարիներ Հայաստանը Ռուսաստանից էր գնում հացահատիկ։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ցանկանում են խզել կապը» Մոսկվայի հետ և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ ծավալի հացահատիկի մի մասը ձեռք բերելով «անկախներից»։

Սակայն ահա անհաջողությունը՝ ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է՝ բարեկամությունը բարեկամություն է, բայց գումարը՝ այլ է։ Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ «Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»,– ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։

ՌԴ ԱՀԾ-ին երեկ խորհրդարանում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարությունն անհեթեթություն որակելով։ Իսկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ի պատասխան նշել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում։

Այդուհանդերձ, ռուսական հատուկ ծառայության հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել, որքան էլ այդ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ջերմ հարաբերություններ ունի ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հետ։ Պեսկովի արձագանքը վկայում է, որ սա միայն Նարիշկինի նախաձեռնությունը չէ, այլ թելադրված է Կրեմլից, որտեղ մտահոգություններ ունեն ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով։

Տաթևիկ Բադալյան