Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել

Վրաց–ադրբեջանական սահմանին թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հետաքննությունը դեռևս շարունակվում է, բայց Ադրբեջանից արդեն իսկ չհիմնավորված մեղադրանքներ են հասցեագրում Հայաստանի և Ռուսաստանի հասցեին։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցիալական ցանցերում գրել է. «Կրկին թռչունների երա՞մ»։ Նա ակնարկել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված նմանատիպ միջադեպը, որի դեպքում ռուսական կողմը սկզբում միջադեպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։ «Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ է, կամ անօդաչու թռչող սարք. 102-րդ բազան մոտակայքում է»,– գրել է փորձագետը։

102-րդ բազան վերաբերում է ռուսական ռազմաբազային, որը գտնվում է Գյումրի քաղաքում։ Ըստ էության, Ադրբեջանը փորձում է Հայաստանին և միաժամանակ Ռուսաստանին մեղադրել թուրքական ինքնաթիռի կործանման մեջ՝ հստակ հասկանալով, որ որևէ նման բան լինել բացառվում է։ Բայց սա ևս մեկ առիթ է՝ մեղադրանքներ հասցեագրելու և Թուրքիայում հակահայկական ալիք բարձրացնելու համար։ Առանց այն էլ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ձախողել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի իրեն հաջողվի միանձնյա վերահսկել Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Թուրքիայից, բնականաբար, դեռևս որևէ հայտարարություն չկա. ընդամենը նշել են, որ մասնակցում են ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հարցով հետաքննությանը։

Չի բացառվում, որ ադրբեջանցի փորձագետի այս հայտարարությունները լուրջ հետևանքներ ունենան՝ հակահայկական ալիք բարձրացնելու առումով։ Հայկական կողմից առայժմ որևէ արձագանք, անգամ ցավակցություն չի հնչել, թեպետ Փաշինյանն առիթը բաց չի թողնում Թուրքիայի նախագահին ցավակցելու կամ շնորհավորելու ցանկացած համապատասխան հարցում։

Անգելինա Ազատյան