Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և այն իրացնել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հետագա միջոցառումները ձեռարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների անօրինկական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների և պարեկների հետ:
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։
Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև նրա բնակության վայրում. հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:
Նախաքննությունը շարունակվում է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար