Նոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով․ Աննա Կոստանյան
Նոր Հայաստանում ազատ խոսքի համար հանրային գործիչներին առավոտ կանուխ` 7-ին, տներում դիվադադար անելով, ասֆալտին ծեփելով, տան անդամների աչքի առաջ` ամենավերջին հանցագործի պես բերման են ենթարկում ալեն սիմոնյանի հաղորդման հիման վրա, կարծես էդ մարդիկ իրենց ֆիզիկական տվյալներով վտանգ կարող էին ներկայացնել դիմակավոր, բիլյակավոր իրավապահների համար կամ մի էնպիսի հանցագործության էին ունակ, որ խեղճուկրակ դիմակավորները վախից գետնին փռելով պիտի բերման ենթարկեին անպայման:
Իսկ այ վարչապետի անմիջական ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած ավթովթարին հղի կնոջը սպանած ավտոշաՌասյան վարորդը շարունակում է մնալ ազատության մեջ և խուսափել պատիժ կրելուց, ավելին, այնքան են ձգձգում, որ վաղեմության ժամկետով գործը փակվի, ավելին` նրան ոչ մի պարագայում ասֆալտին փռելով բերման չէին ենթարկի, դե որովհետև նա նիկոլ փաշինյանի անձնական օգտագործման ... վարորդն է, հա ու նաւ ալեն սիմնոյանը որևէ պարագայում նրա վրա հաղորդում չէր տա, որ մարդ ա սպանել, հապճեպ գային տանեին, որ հանկարծ պատահմամբ նույն արագությամբ մեքենան վարելով էլի մարդ չսպաներ, չէ, ոնց կարելի է:
Նոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով, հսկելով, լսել, ձայնագրելով ու տեսաձայնագրելով, էդքան ծանրաբեռնվածության պայմաններում ո՞նց իրական հանցագործներին բռնեն, որ օրը ցերեկով գրեթե ամեն օր այս կամ այն մարզում մարդ են սպանում, բա ո՞վ կաթողիկոսին բռնելու ուղղությամբ ծանր աշխատանքներ տանի, որ հետո պարգևավճարներ ստանա...
Մի խոսքով, սրանց ռեպրեսիաներն ունեն ընդամենը մեկ նպատակ` ԼՌԵՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ, վախ տարածել, որպեսզի ոչ մեկը չհամարձակվի հակառակվել ոչ հայկական օրակարգի սպասարկուներին:
Հայաստանն այլևս օկուպացված է հայրենիրքը մաս-մաս հանձնողների կողմից, ովքեր սպառել են թե իրենք իրենց, թե հայ ժողովրդի համբերությունը: Լռությունը, համակերպումը, աչք փակելը բերելու է նրան, որ մի օր ՍՐԱՆՔ ԹԱԿԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՁԵՐ ԴՈՒՌԸ ՈՒ ՓՌԵՆ ԱՍՖԱԼՏԻՆ` հատիկ-հատիկ, չկասկածեք...




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի