Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրությունները՝ փորձության նոր փուլ Փաշինյանի համար

Վաղարշապատում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձել են քաղաքական լարվածության կիզակետերից մեկը։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում ավելի հստակ է դառնում, որ իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանը շարունակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարիներով հաստատված ոչ բարեվարք սկզբունքները՝ վարչական ռեսուրսների չարաշահումը, հակաօրինական քարոզչությունը և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումները։

Մեխակյանի առաջադրումը չէր կարող ընկալվել որպես նոր սկիզբ. նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի օրոք համատեղված կոռուպցիոն սկանդալները ցույց տվեցին, որ իշխող թիմը չի ստեղծում առողջ կառավարման միջավայր։

Ինչպես նշում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգային հարցերի փորձագետ Գրիգոր Բալասանյանը՝ նախքան Գասպարյանի նշանակումը կար համոզում, թե նա վատ թեկնածու չէ, սակայն «Քաղաքացիական պայմանագրում լավ թեկնածուներ պարզապես չեն լինում»։ Նրա ղեկավարման տարիներն ավարտվեցին կոռուպցիոն գործերով, որոնցում ներգրավված էր ոչ միայն Գասպարյանը, այլ նաև նրա ամուսինը, սկեսրայրը և ընդհանրապես ողջ շրջապատը։

Բալասանյանի համոզմամբ՝ նույնը սպասվում է նաև Արգիշտի Մեխակյանին, եթե վերջինս ընտրվի համայնքի ղեկավար։ «Նույնիսկ եթե Արգիշտին ցանկանա աշխատել ազնիվ, նա չի կարող դեմ դուրս գալ այն համակարգին, որը կառուցել է Փաշինյանը։ Այդ համակարգը կուլ կտա ցանկացած անհատի, ով կփորձի գործել տարբեր կերպ»,– ընդգծում է նա։

Անբարեխիղճ վարքը նկատելի է արդեն քարոզարշավի փուլում։ Մեխակյանը բացահայտ օգտագործում է վարչական ռեսուրս՝ համայնքի սոցիալական էջերը ծառայեցնելով սեփական քարոզչությանը։ Նույնը անում են իշխանությանը մոտ կանգնած հանձնաժողովների անդամները, որոնք օրենքի բացահայտ խախտմամբ քարոզում են նրա օգտին։ Մեխակյանը նաև բռնվել է նվերների բաժանման ակցիաներ կազմակերպելիս, ինչը իրավական հստակ սահմանմամբ համարվում է ընտրակաշառք։

Միաժամանակ իշխանությունը շարունակում է ճնշումների քաղաքականությունը։ Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ կիրառվում են սպառնալիքներ, իրականացվում են քաղաքական մեղադրանքների հիմքով հետապնդումներ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընտրությունները Վաղարշապատում հավասար և ազնիվ չեն լինելու։

Գրիգոր Բալասանյանը նշում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի պարտությունը Գյումրիում դարձել է «վերջի սկիզբը»․ «Հիմա նա կպարտվի նաև Էջմիածնում»,– համոզված է փորձագետը։

Եթե նոյեմբերի 16-ին իշխող կուսակցության թեկնածուն կարողանա պահպանել իշխանությունը Վաղարշապատում, ապա դա կդառնա ոչ թե կայունության, այլ ռեպրեսիաների սրման նախանշան։ Փաշինյանի վարչակազմը նոր թափով կվերսկսի ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու, հասարակական ակտիվիստների ու տեղական ինքնակառավարման անկախ կառույցների նկատմամբ։ Իսկ իրական համայնքային խնդիրները՝ ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալական պաշտպանությունը, քաղաքային կառավարումը, կրկին կմնան անուշադրության տակ։

Ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին, և անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի օգտագործի իր քվեն։ «Մեր Ձևով» շարժումը կոչ է արել աջակցել ցանկացած թեկնածուի, բացի իշխանության առաջադրած Արգիշտի Մեխակյանից և իշխող քաղաքական ուժի «Հանուն Հանրապետության» կուսակցության կողմից դաշտ նետված սպոյլեր թեկնածուից։ Վաղարշապատի ընտրությունները միայն տեղական ընտրություն չեն․ դրանք ևս մեկ փորձություն են Հայաստանի ժողովրդավարության և քաղաքական առողջացման համար։