Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ԱԱ-2026-ի մեկնարկը
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության (ԱԱ-2026) մեկնարկային փուլը՝ հնարավոր երկարաժամկետ որակազրկման պատճառով, եթե Պորտուգալիան հաջողությամբ դուրս գա եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Իռլանդիայի հետ խաղում (0:2)՝ մրցակցին արմունկով հարվածելու համար։ Ռոնալդուն արդեն իսկ բաց կթողնի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականի դեմ, որը նախատեսված է նոյեմբերի 16-ին։
Նա կարող է ստանալ ավելի երկարաժամկետ որակազրկում, քանի որ ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգը պահանջում է ծանր խախտման դեպքում ֆուտբոլիստին որակազրկել «առնվազն երկու խաղով»։ Ագրեսիվ վարքագծի՝ ներառյալ արմունկով հարվածների համար, ֆուտբոլիստը կարող է որակազրկվել նվազագույնը երեք խաղով։
ՖԻՖԱ-ի սահմանած որակազրկումը տարածվում է միայն պաշտոնական հանդիպումների վրա։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի