Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Ամենասարսափելի առաքելությունը․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Մեծարգոն» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարվելը իր և իր թիմի առաքելությունն էր։ Սրանով նա, ըստ էության, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատվությունը։ Այնուհանդերձ, թիմի ներկայացուցիչներն  իներցիայով շարունակում են արտասանել նախկին, հնացած հրահանգը, թե՝ «Արցախը հանձնեցին դաշնակցությունը, նախկինները, ռուսները»։
Վստահաբար, սա խոսում է ինֆորմացիայի ուշ տեղ հասնելու փաստի մասին միայն։ Օրեր անց, երբ «առաքելության մասին» հրահանգը տեղ հասնի, հերթով հպարտանալու են իրենց՝ այդ «առաքելության մաս» լինելու փաստով։
Սա հատկապես հետաքրքիր է վերջին օրերի ամենակարևոր սպառնալիքի ֆոնին՝ այսքանից հետո հրապարակել բանակցային ամբողջ փաթեթը, հավելյալ ինչ-որ նամակներ կամ գրագրություն։ Ինչքան էլ «սպառնալիքը» ուռճացվի, փիառվի, այն ի սկզբանե ունի կանխատեսելի արդյունք։ Ինչ էլ գրված լինի 26-ամյա բանակցային աշխատանքային թղթերում, քննարկված-ընդունված-լրամշակված թղթերում, հաճելի-անդուր-վիճելի կետերում, վերջնարդյունքում դրանք բոլորը ենթադրում էին, որ հայկական Արցախ ԼԻՆԵԼՈՒ էր, և 5000 զոհ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ։
Ինչ թուղթ էլ հրապարակվի, իրականությունը սա է։ 2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը և ստացել այսօրվա պատկերը։ Սա է նրանց «առաքելության» ամբողջ բովանդակությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ