Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը

Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները այլևս չեն թողնում որևէ կասկած․ երկրում ձևավորվում է լիարժեք քաղաքական հետապնդումների համակարգ՝ ուղղված ազգային ինքնության հիմնասյուների՝ Հայ Առաքելական Եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների և հասարակական հեղինակություն ունեցող մարդկանց դեմ։ Վարչախումբը, որն արդեն գործնականում կորցրել է իր քաղաքական աջակցությունը, ընտրել է մեկ ուղի՝ ներքին դաշտում ստեղծել վախի, ճնշման և անօրինականության մթնոլորտ, որպեսզի կարողանա վերահսկել ցանկացած այլակարծություն և ապահովել իր իշխանության վերարտադրությունը։

Այս ճնշումների շղթայի առանցքային օղակներից մեկը գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումն է։ Նրա ձերբակալությունը բացահայտորեն ոչ իրավական, այլ քաղաքական որոշում է և մաս է կազմում Եկեղեցու դեմ սկսված լայնածավալ արշավի։ Սրբազանների, հոգևորականների, համայնքապետերի, ընդդիմադիր ակտիվիստների և հիմնարար ազգային կառույցների ներկայացուցիչների կալանքները ստեղծում են միանգամայն հստակ պատկեր՝ իշխանությունը ոչ միայն չի հանդուրժում քննադատություն, այլ նպատակ ունի վերացնել հանրային կյանքում ցանկացած հեղինակություն, որը կարող է լրացնել այն վակումը, որն առաջացել է պետական կառավարման փլուզման հետևանքով։

Արամ Վարդևանյանի հրապարակած տվյալները փաստում են, որ դատական համակարգը ևս ենթարկված է քաղաքական հրահանգներին։ Նա ներկայացրել է, թե ինչպես է Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 13-ին հրատապությամբ գործարկել մի ընթացակարգ, որի վերաբերյալ պաշտպանները տեղեկացված չեն եղել, բայց Քննչական կոմիտեի քննիչը որոշումը ստացել էր նախօրոք։ Այդքան շուտ ծանոթանալ, մեջբերումներ անել և նույն օրը միջնորդություն ներկայացնել հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե դատական ակտը նախապես փոխանցվել է իշխանության վերահսկողության տակ գտնվող մարմիններին։ Սա ոչ միայն դատական գաղտնիքի խախտում է, այլ նաև անհերքելի ապացույց, որ դատարանները դարձ են ենթարկվել քաղաքական վերահսկողության։

Վերաքննիչ դատարանի կողմից Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը մերժելը բացառապես քաղաքական պայմանավորվածության հետևանք է։ Նրա փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը իրավացիորեն արձանագրել է, որ որոշումը կանխատեսելի էր, քանի որ Հայաստանում դատական անկախություն չի մնացել։ Երբ դատարանները չեն առաջնորդվում օրենքով, այլ կատարում են քաղաքական հրահանգներ, դա նշանակում է, որ երկրում վերացել է արդարադատության ինստիտուտը, և իշխանությունն աշխատում է միայն ուժի ու ճնշման մեխանիզմներով։

Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին, սակայն ակնհայտ է, որ այն կրում է ձևական բնույթ։ Իրական որոշումները կայացվում են ոչ թե դատարաններում, այլ քաղաքական կաբինետներում, որտեղ որոշվում է՝ ում մեկուսացնել, ում վախեցնել, ում լռեցնել։

Բայց տեղի ունեցողն արդեն միայն ներքին խնդիր չէ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լորդ Ջեքսոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկումը՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու և Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ճնշումներին, ցույց է տալիս, որ միջազգային կենտրոնները սկսել են ուշադրությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, հոգևորականներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ խնդիրն արդեն դուրս է եկել միայն հայկական ներքաղաքական դաշտի շրջանակներից։

Այսօր Հայաստանը կանգնած է պետականության համար վտանգավոր եզրագծին։ Ոչ միայն կառավարման համակարգն է կազմաքանդվում, այլ ավերվում են նաև այն հասարակական ու հոգևոր հիմքերը, որոնք պահել են Հայաստան պետությունը՝ անկախ իշխանությունների փոփոխություններից։ Վարչախմբի գործողությունները չեն բխում երկրի ապագայից, չեն բխում ազգային շահերից և չեն կարող ապահովել որևէ ձևով կայունություն։

Եվ հենց այստեղ է թաքնված ամենավտանգավոր իրողությունը՝ իշխանությունը փորձում է վերացնել ազգային դիմադրողականությունը, որպեսզի շարունակվի իր կամայական իշխանավորումը։

Եթե այս գործընթացը չկանգնեցվի, ապա այն կվերածվի պետական ինստիտուտների վերջնական ճաքի, իսկ հասարակության՝ բաժանման և ահաբեկման միջոցով կառավարելու մի մոդելի, որը պատմությունը միշտ ավարտել է աղետով։

Հայաստանը կանգնած է վճռական ընտրության առաջ․ շարունակե՞լ ապրել վախի և բռնության պայմաններում, թե՞ վերականգնել իրավունքի, պատասխանատվության և ազգային ինքնության հիմքերը։ Սա պայքար է ոչ միայն արդարության, այլ հենց պետության գոյության համար, և այդ պայքարից չի կարող դուրս մնալ ոչ մեկը։