Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին
Եվրամիությունը շտապում է միանալու Հայաստանում տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացին և իր սեփական շահն ունենալու։ Օրեր առաջ, հիշեցնենք, Եվրամիության երկրների դեսպանները՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ, հանդիպումների շարք էին ունեցել Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի, Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Գրիգորյանի հետ։
Դեռևս այդ ժամանակ կասկած էինք հայտնել, որ Եվրամիության դեսպանների այս աննախադեպ ակտիվությունը և մեկ օրում նման հանդիպումների քանակը վկայում է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում միայն Միացյալ Նահանգներին մոտ թողնել, այսպես կոչված, «Թրամփի ուղուն», և փորձում են իրենք էլ ներգրավել այդ նախագծերում, առավել ևս, որ խորհրդարանական ընտրությունները սարերի ետևում չեն, և եթե նրանց ներգրավումը չփաստաթղթավորվի, ապա ընտրություններում Փաշինյանի պարտության դեպքում Եվրամիությունը կարող է ընդհանրապես դուրս մնալ այդ նախաձեռնություններից։
Երեկ էլ արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերդ Յան Կուպմանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հենց տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը Եվրոպական միության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե առանձնացվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և քննարկել են վերջինի շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման հեռանկարները։ Ըստ էության, խոսքը հենց «TRIPP» նախագծի մասին է, որը արդեն իսկ սկսում է միս ու արյուն ստանալ, ուստի և Եվրամիության երկրների լուրջ ակտիվացումն այս ուղղությամբ բավական տրամաբանական է, իսկ թե ի՞նչ կշահի այստեղ Հայաստանը, բարդ է ասել։
Մոնիկա Գուլքանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի