Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Բաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան

Ես կարծում եմ, որ Բաքվում գտնվող գերիների և պատանդառված անձանց հարցը հնարավոր էր լուծել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 8-ին, սակայն այն չի լուծվել։ Քանի որ չի լուծվել, հետևաբար հարցը լավ չի բարձրացվել կամ չի բարձրացվել առհասարակ, չգիտեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ ադրբեջանցի մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական հինգ ղեկավարների՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնականը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս նախկին նախագահներին ցմահ դատապարտել, քանի որ նրանք արդեն հատել են 65 տարին։

Մարուքյանը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը խոսել է այդ մասին․ «Ասում էր, որ եթե ես Ալիևին ասեմ՝ նա չի մերժի, բայց դրանից հետո ասում է Ալիևին, որ գերիներին ազատեն, թե չի ասում՝ մենք դա չենք տեսնում։ Մենք չենք տեսնում որևէ հայտարարություն Հայաստանի կողմից, հետևաբար հարցը մնում է չլուծված։ Եթե հարցով զբաղվում են՝ ուրեմն անարդյունավետ է, որովհետև հարցը լուծված չէ»։

Անդրադառնալով Բաքվի դատախազության պահանջած պատժաչափերին՝ նա ընդգծեց, որ շատ կարևոր էր, որ Հայաստանը հանդես գար հայտարարություններով, բայց մենք տեսնում ենք, որ չկա որևէ հայտարարություն, և գործընթացը չի կատարվում․ «Իմ տպավորությամբ՝ մենք հանդուրժում ենք Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացը։ Սա շատ վատ օրինակ է պետության կողմից՝ քաղաքացուն պաշտպանելու և արյունակիցներին պաշտպանելու համատեքստում»։

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները հաշտ են այս պրոցեսի հետ, Մարուքյանը պատասխանեց, որ եթե անգամ իշխանությունները զբաղվում են, նրանք արդյունավետ չեն զբաղվում, հետևաբար չկա ոչ մի արդյունք։

Դիտարկմանը, թե դատավճիռների կայացումից հետո որքանով հնարավոր կլինի այս մարդկանց վաղաժամկետ վերադարձը, նա պատասխանեց, որ դատավճիռները լինելուց հետո նրանց ազատ արձակվելու միակ տարբերակը Ադրբեջանի նախագահի կողմից ներման գործընթացով ազատ արձակվելն է։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դատավճիռը ոչինչ չի փոխում, եթե կա քաղաքական կամք՝ մարդուն ազատ արձակելու, և եթե կան բանակցողներ, և կա աշխատանք, ապա հարցը լուծվում է»։