Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն Մարուքյան

Տավուշի սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո սահմանազատման` շուրջ տարիուկես առկախված գործընթացում կրկին աշխուժություն է նկատվում։

«Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ լինեն` կապված TRIPP նախագծի հետ»,-  2 օր առաջ խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ հիշեցրեց՝ ադրբեջանական կողմի հետ վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին էր եւ կապված էր TRIPP նախագծի հետ: Մուստաֆաեւն ու Գրիգորյանն այցելել էին Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային հատված, իսկ մեր աղբյուրներն ասում էին, որ այդ հանդիպումն Արցախում է եղել: «Մենք այցելեցինք միասին հարավ եւ Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ»,- ասաց փոխվարչապետը:

Ի դեպ, սեպտեմբերին, երբ նոր էր ստորագրվել վաշինգտոնյան համաձայնագիրը, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել Թրամփի ուղու վերաբերյալ, ճանապարհի երկարության տարբեր թվեր էին շրջանառվում․ մի մասը նշում էր 42 կիլոմետրանոց միջանցքի մասին, մյուսները` 43,5 կմ, ավելի վաղ` 32 կմ: Մասնավորապես, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր․ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ»։

Բանն այն է, որ Ադրբեջանը համարում է, որ դելիմիտացիայի արդյունքում Նռնաձորի հատվածում մոտ 10 կմ-ի հասնող հատվածն իրենով է անելու, դա ադրբեջանական տարածք է համարում, այդ պատճառով էլ հնչում էր նաեւ 32 կմ թիվը: Եվ պատահական չէ, որ հայտարարողներից մեկը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն էր։ Կան տեղեկություններ, որ թեպետ Ադրբեջանը որոշել էր մինչեւ 26 թ. ընտրությունները հետաձգել Փաշինյանի համար «ցավոտ հարցերը», խոսքն անկլավների վերադարձի անվան տակ Տիգրանաշենն ու այլ տարածքներ հանձնելու մասին է, ինչպես նաեւ ադրբեջանցի փախստականների` Հայաստանում բնակվելու, սակայն Փաշինյանի իշխանության գահավիժող վարկանիշը, ասում են, մտահոգում է Ադրբեջանին, եւ այնտեղից պահանջում են, որ հնարավորինս շուտ լուծում տրվի կա՛մ անկլավների թեմային, կա՛մ Թրամփի ուղուն: Սրանով է պայմանավորված, որ օրեր առաջ Փաշինյանն Արծվաշենը ետ բերելու թեման օրակարգ բերեց, բայց թերեւս հասկանալով, որ ընտրություններից առաջ չի կարող մարսել Տիգրանաշենի հանձնումը, վերադարձավ ավելի անշառ՝ Թրամփի ուղուն, որն իրականում «Զանգեզուրի միջանցք» ասվածն է։

Փաշինյանը խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ խոստացավ մինչեւ տարեվերջ ներկայացնել Թրամփի ուղու ճանապարհային քարտեզը, իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսին սկսել բուն շինարարությունը: Երեկ՝ «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց այդ ճանապարհային քարտեզը։ Ասաց, որ TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը, որի վրա «աշխատում են», նաեւ պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա պետք է ստեղծվի. «Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է»։

Հաջորդիվ ԱՄՆ-ն ու Հայաստանը համատեղ իրավաբանական անձ են ստեղծելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, եւ որում ներկայացված կլինեն Հայաստանը եւ Նահանգները: Ասաց, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք: Ասաց նաեւ, որ փորձագիտական շրջանակում քննարկվում է հետեւյալ հարցը՝ արդյո՞ք ՀՀ որեւէ ինստիտուտ որեւէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, եւ ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ: Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը, նրա խոսքով, դառնալու է ՀՀ սեփականություն, իսկ հողը միշտ է եղել ՀՀ սեփականությունը։ Այժմ, նրա ասելով, քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 եւ 49 տարվա սցենարը։ Եվ ժամկետը պայմանավորեց ներդրումներով: «Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետեւ անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալ»,- ասաց նա: Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել են, թե որտեղից է պետք սկսել նախագծի իրականացումը, ու նախնական քննարկմամբ եկել են ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումն է: Սակայն դա նախնական ըմբռնում է:

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն ասում է, որ Փաշինյանը տեխնիկական դետալներից բացի, լավ կլինի, որ ասի, թե ինչ է տալու Թրամփի ուղին Հայաստանին։ Իշխանության պնդմամբ՝ Թրամփի ուղին հետագայում Միջին միջանցքի մաս է դառնալու եւ միլիարդների եկամուտ է բերելու մեր պետությանը․ Մարուքյանը վստահեցնում է, որ տնտեսական չնչին եկամուտ է լինելու` տարբեր հաշվարկներով, մոտ 8 միլիոն դոլար, որի դիմաց չարժեր խախտել տարածաշրջանային բալանսը, հանուն թուրք-ադրբեջանական տանդեմի: Փոխարենը նա մտահոգություն ունի Սյունիքի մարզում իրականացվելիք արտահերթ սահմանազատման գործընթացից․ «Ես վտանգներ եմ տեսնում այդ սահմանազատման գործընթացում, որովհետեւ սահմանազատումը միշտ արվում է այնտեղ, որտեղ մենք խնդիր ունենք, ոչ թե Ադրբեջանը։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ջերմուկում չենք անում, որ իրենք դուրս գան, Տավուշում դուրս չեկան համապատասխան վայրերից, ինչո՞ւ չենք շարունակում Տավուշից, կարո՞ղ են այդ հարցի պատասխանը տալ: Դժվա՞ր էր մի տարվա ընթացքում Ջողազի ջրամբարի տարածքից դուրս հանեին՝ սահմանազատման արդյունքում, արոտավայրերն ազատեինք: Հիմա էլ, թե` արտահերթ սահմանազատում ենք անում։ Մենք իրականում սպասարկում ենք Ադրբեջանի օրակարգը, մեր օրակարգը չի սպասարկվում։ Այդ ճանապարհն էլ է Ադրբեջանի օրակարգը, որ իրենք գնան-կապվեն Նախիջեւանի հետ։ Մենք ո՞ւր ենք ուզում այդ ճանապարհով գնալ, հարցրե՞լ եք։ Անունը Թրամփի ուղի է դրվել եւ այլն, բայց դա մեր օրակարգը չէ։ Մեր օրակարգը ո՞րն էր՝ Թուրքիայի սահմանը բացելը, բայց շարունակում է փակ մնալ, մեր օրակարգը գրաված տարածքներն ազատե՞լն էր` չեն ազատել, ի՞նչն է: Ո՞ր մեկն ասեմ, իրենք այդ ճանապարհով կապվելու են Նախիջեւանի հետ եւ անդին, մենք ի՞նչ կունենանք»: Ասում են` ապաշրջափակված տարածաշրջան։ «Այսինքն, Հայաստանն ուզում է քշի գնա Ադրբեջան` չի՞ կարողանում գնալ»։