Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրությունները․ իշխանության ուժային «ուսումնավարժանքը» և Հայաստանի քաղաքական գալիքը

Վաղարշապատի՝ Էջմիածնի ավագանու ընտրությունները վերածվեցին ոչ այնքան տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթացի, որքան իշխանության կողմից իրականացվող քաղաքական ճնշումների, վարչական և ուժային լծակների կիրառման փորձադաշտի։ Այս ընտրարշավն ամբողջությամբ բացահայտեց այն մեխանիզմները, որոնք ներկայիս վարչախումբը պատրաստվում է կիրառել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ եթե Վաղարշապատում իշխանությունը փորձել է «մաքրազերծել» մրցակիցներին բռնի մեթոդներով, ապա հանրապետական մասշտաբում նույն մոտեցումը կարող է ստանալ համակարգային բնույթ։

Վաղարշապատի ընտրությունների քաղած դասերը միանշանակ են․ վարչական ռեսուրս, բռնություն, հարկադրանք, աշխատատեղի սպառնալիք, կրթական հաստատությունների քաղաքականացում, ընտրակաշառք, «բարեգործական» անվան տակ իրականացվող քարոզչություն, և, իհարկե, ընդդիմադիր ձայների լռեցում։ Ամենաաղմկահարույց դրվագը բլոգեր Օնիկ Հարությունյանի առևանգման դեպքն էր․ նոյեմբերի 12-ին անհայտ անձինք նրա մեքենան շրջափակեցին, նրան ուժով դուրս քաշեցին և տարան անհայտ ուղղությամբ՝ ներկայացնելով, թե իբր իրավապահներից են, սակայն առանց որևէ ծառայողական փաստաթուղթ ներկայացնելու։ Միայն երեկոյան պարզվեց, որ Հարությունյանը գտնվում է Վաղարշապատի քննչական բաժնում, իսկ փաստաբանը հայտնել էր՝ նրան պահել են իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանին քննադատելու համար։ Նշվում էր, թե քննադատությունն արվել է ուղիղ հեռարձակման ընթացքում, սակայն այդ պնդումը տեխնիկապես հաստատելն անհնար է, քանի որ համակարգը չի պահպանել այդպիսի ժապավեններ։ Ակնհայտ է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի․ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ ներկայացուցիչ երբևէ չի ենթարկվել նման պատասխանատվության՝ նույնիսկ ամենաաղմկահարույց վիրավորական մեկնաբանությունների դեպքում։

Վաղարշապատի ընտրարշավը նաև դարձավ բյուջետային աշխատողների «զտման» և հարկադրանքի բացահայտ դաշտ։ Մեսրոպ Մաշտոցի անվան №1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հեռացվեց աշխատանքից ոչ թե մասնագիտական անհամապատասխանության, այլ քաղաքական «անհնազանդության» պատճառաբանությամբ։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը բաց տեքստով հայտարարեց, որ Պետրոսյանի հեռացման հիմնական պատճառը նրա «սխալ» քաղաքական դիրքորոշումն է, ինչը բացահայտ խոստովանություն է աշխատանքային և ընտրական իրավունքների կոպիտ խախտման մասին։ Նույն ճակատագրին արժանացան նաև մանկապարտեզների ղեկավարներ և դպրոցի տնօրեններ, որոնք հրաժարվել էին քարոզել իշխող թեկնածուի օգտին։

Որոշ դպրոցներ և մանկապարտեզներ վերածվել էին քարոզչական կենտրոնների։ Տնօրենները բաժանում էին «օգնության» փաթեթներ Արգիշտի Մեխակյանի անունից՝ ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմով։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցներին պարտադրվել էր մասնակցել քարոզարշավին աշխատանքային ժամին՝ օգտագործելով նաև ծառայողական տեխնիկա։ «Ինֆորմացված քաղաքացիների միությունը» հաղորդում էր ներկայացրել դատախազությանը՝ փաստելով, որ խախտվել է ընտրական օրենսգիրքը, սակայն իրավապահ համակարգը որևէ քայլ չձեռնարկեց։ Սա վկայում է, որ պետական ինստիտուտները ենթարկվում են կուսակցական հրահանգներին՝ կորցնելով իրենց անկախ և վերահսկողական գործառույթները։

Իշխանության ճնշումները միայն աշխատավայրերի վրա չէին տարածվում։ «Մայր Հայաստան» կուսակցությունը հրապարակեց իշխող կուսակցության կատարած խախտումների ամբողջական ցանկը և պահանջեց չեղարկել Արգիշտի Մեխակյանի գրանցումը, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվեց որևէ գործողություն իրականացնել՝ փաստացի դառնալով իշխող կուսակցության շահերի պահապան կառույց։ Այս որոշումը ցույց տվեց, որ Վաղարշապատի ընտրությունները չեն դիտարկվում որպես ժողովրդավարական գործընթաց․ դրանք վերածվել են կազմակերպված վարչական ակցիայի, որի նպատակը միայն իշխանության թեկնածուի հաղթանակն է։

Այս իրադարձությունները փաստում են, որ Վաղարշապատը դարձել է փորձնական հարթակ՝ այն մեթոդների համար, որոնք իշխանությունը մտադիր է կիրառել նաև առաջիկա համապետական ընտրություններում։ Վարչախումբը գտնվում է իր պատմականորեն ամենացածր վարկանիշի պայմաններում և, ի պատասխան հանրային դժգոհության, փորձում է ուժային մեթոդներով վերահսկել քաղաքական դաշտը։ Եթե այս միտումը չկասեցվի քաղաքացիական դիմադրությամբ, ապա Հայաստանը կարող է բախվել ընտրական համակարգի ամբողջական քայքայման վտանգի։

Վաղարշապատի ընտրություններն այս կիրակի ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթաց են․ դրանք չափման գործիք են, որը ցույց կտա՝ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է հանդուրժել հարկադրանքի, վախի, վարչական ճնշումների և կոռուպցիոն մեթոդների կիրառում, թե՞ կանգնելու է իր ընտրական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Եթե Վաղարշապատում հաջողվի բռնությունը, ապա նույն սցենարը կկրկնվի ամբողջ երկրում։ Սակայն եթե քաղաքացիները կանգնեն ազատ կամարտահայտության պաշտպանության դիրքերում, Վաղարշապատը կարող է դառնալ ոչ թե իշխանության ագրեսիվ մեխանիզմների հաղթանակի, այլ՝ իրավական պետություն կառուցելու պայքարի մեկնարկային կետ։