Թող ձեր ձգտումներն իրականանան, իսկ ձեր ներդրումը դառնա Հայաստանի առաջընթացի անբաժան մասը. Նաիրի Սարգսյան
Սիրելի ուսանողներ, Ձեզնից յուրաքանչյուրն այսօր ոչ միայն գիտելիքի ճանապարհն է անցնում, այլև հանդիսանում է մեր երկրի զարգացման, հզորացման և կայացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Ձեր նորարար մտքերը, առաջադիմելու կամքը և հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը են, որ ձևավորում են Հայաստանի վաղվա օրը։ Այս մասին նշված է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Ուսանողական տարիները ժամանակաշրջան են, երբ կերտվում են ապագա գիտնականների, նախաձեռնողների, կերտողների, առաջնորդների հմտություններն ու արժեքները։ Ձեր ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք և իրականացրած յուրաքանչյուր նախաձեռնություն նոր ներուժ է ավելացնում մեր հայրենիքին։
Միևնույն ժամանակ, մենք՝ մեր կողմից, պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի կրթությունը լինի հասանելի բոլորին, արդիական և որակյալ։ Ձեր առաջընթացը, ձեր հնարավորությունները և ձեր ապագան անմիջականորեն կախված են այն պայմաններից, որոնք միասին պետք է կառուցենք։
Ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լի լինի ստեղծագործ ոգով, նոր հնարավորություններով և մեծ հաղթանակներով։ Թող ձեր ձգտումներն իրականանան, իսկ ձեր ներդրումը դառնա Հայաստանի առաջընթացի անբաժան մասը։
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող»,-նշված է ուղերձում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի