Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Լռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ելույթ է ունեցել Չեխիայի CEELI ինստիտուտի «Դատական անկախություն, օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը» խորագրով աշխատաժողովին։ Նա ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, լրատվամիջոցների հետ հաղորդակցման հայաստանյան փորձը, շվեդ գործընկերների աջակցությամբ ձևավորված դատարանների խոսնակների ինստիտուտը։ Ծովինար Խաչատրյանի պանելային քննարկման բանախոսներն են եղել ԵՄ արդարադատության դատարանի դատավոր Յան Պասսերը, Խորվաթիայի քաղաքացիական դատարանի դատավոր Դավոր Դուբրավիցան, Չեխիայի Գերագույն դատարանի փոխնախագահ Պետր Սուկը։

Պանելային քննարկման մեխն էր թափանցիկության և էթիկայի ստանդարտների ու դատական անկախության միջև անհրաժեշտ հավասարակշռության պահպանումը՝ հիմնվելով տարբեր երկրների փորձի ու միջազգային ուղեցույցների վրա։ Ծովինար Խաչատրյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես ապահովել ուղերձների հասցեականությունն ու խուսափել հակասություններից։ Յան Պասսերը ներկայացրել է հատկապես միջազգային դատարաններում հանրային վստահություն պահպանելու և քաղաքական մեկնաբանություններից խուսափելու եվրոպական փորձը։ Դավոր Դուբրավիցան խոսել է միջազգային և եվրոպական ստանդարտներից ու հանձնարարականներից՝ հիմնվելով Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) կարծիքների, Վենետիկի հանձնաժողովի ու ՄԱԿ-ի և Բանգալորյան սկզբունքների վրա, ինչպես նաև ներկայացրել Խորվաթիայում դատական հաղորդակցության կարգավորումները։ Պետր Սուկն անդրադարձել է դատավոր-խոսնակի մոդելին և Չեխիայում կիրառվող խառը մոդելին, խոսել այն դատավորների պատասխանատվության մասին, ովքեր դատարանի անունից հանդես են գալիս հանրության շրջանում, ընդգծել է, թե ինչպես կարելի է պահպանել չեզոքությունը և դատաիրավական զսպվածությունը՝ միաժամանակ ձևավորելով արդյունավետ հաղորդակցություն, հատկապես այն դեպքում, երբ տարբեր դերակատարներ են ներկայացնում դատական իշխանության տեսակետը։

Հանդիպմանը մասնակցել են շուրջ 30 երկրից դատավոր պատվիրակներ, հաղորդակցման մասնագետներ, որոնք քննարկել են ժամանակակից դատավորի դրական կերպարի, բարձր հեղինակության ստեղծման գործում լրատվամիջոցների կարևորությունը, նրանց հետ հաղորդակցման հնարավորություններն ու սահմանափակումները։ Եվրոպական առաջադեմ երկրներից որոշ դատավորներ պնդել են, որ դատավորի խոսքն իր վճիռն է ու լրացուցիչ մեկնաբանման, բացատրության կարիք չեն տեսել, կարծիք է հնչել, որ դատավորը շոումեն չէ և պարտավոր չէ պարզեցնել խրթին իրավական լեզուն։ Ի հակադրություն այս տեսակետի՝ Սլովենիայի, Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչները պնդել են, որ դատավորները մասնագիտական գործունեության ընթացքում կտրվում են հասարակությունից և դրա արդյունքում է, որ հաճախ քննադատության առարկա են դառնում՝ լինելով չհասկացված ու օտար։ «Եթե դու սեղանը չես, դու մենյուն ես»,– հայտնի արտահայտությունն աշխատաժողովի մասնակիցներին է հիշեցրել ՄԻԵԴ դատարանի հաղորդակցման համակարգող Իոհաննա Լաչանան, ինչին հաջորդել են լրատվամիջոցների հետ իրականացված աշխատանքների օրինակների ներկայացումն ու կարծիքների փոխանակումը։

Ընդհանուր առմամբ մասնակիցների մտավախությունը լրատվամիջոցների կողմից ոչ ամբողջական, երբեմն աղճատված տեղեկատվության «զոհ» դառնալն էր, ինչի հետևանքով շատերը նախընտրում էին լռությունը։ Ի տարբերություն դատավորների՝ հաղորդակցման մասնագետները կարծում էին, որ լռությունն այլևս ոսկի չէ, եթե դատարանը լուռ է, տեղեկատվական վակուումը կարող է լցվել դատարանին ոչ բարենպաստ կեղծ, ոչ ամբողջական տեղեկատվությամբ։

CEELI Institute-ը անկախ, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է։ Ինստիտուտի հիմնական առաքելությունն է օրենքի գերակայության առաջմղումը ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով պաշտպանել հիմնարար իրավունքները և ազատությունները, խթանել թափանցիկ և պատասխանատու ինստիտուտների ստեղծումը, կանխել կոռուպցիան, ապահովել տնտեսական զարգացման կայուն հիմք և նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։