Ոչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան
ՀՀ-ում որևիցե մեկը չի կարող իրեն թույլ տալ կամ չի կարող ներդրում անել, կամ վճարել ՀԷՑ-ի համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, դատարանի բակում լրագրողներին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Այստեղ այլ հանգամանք էլ կա․ գործն արբիտրաժում է, և ոչ մի նորմալ ներդրող արտերկրից իր ռիսկերը չի կարող ճիշտ գնահատել և փորձել Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելուն, նա նշեց. «Հաշվի առնելով այս իշխանությունների գործողությունները, հաշվարկները դրան էլ տանում էին։ Այդ դեպքում ռեպրեսիվ գործողություններ են, օրինական ոչինչ չկա։ Երեք օր է, այդ նիստը շարունակվում է, օրենքի շրջանակներում փաստաբանը, Դավիթ Ղազինյանը ներկայացնելով փաստերը, փաստարկները, որևէ բան չեն կարողանում ասել»։
Նշենք, որ դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Ինչպես նաև քիչ առաջ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ՀԷՑ-ը զրկել լիցենզիայից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի