Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին
Երեք օր տևած բուռն քննարկումներից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցերին» զրկել լիցենզիայից։ Ընդ որում, հանձնաժողովը հարկ չի համարել անգամ պահել օրենքի տառը և որոշում կայացնելուց առաջ խորհրդակցությունների սենյակ գնալ, այլ հենց տեղում է քվեարկությունը իրականացրել։ Եվ նախագիծն ընդունվել է 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, դեմ է քվեարկել միայն ընդդիմության կողմից առաջարկված անդամը՝ դաշնակցական Արա Նռանյանը, ով իր խոսքում նշել է, թե ՀԷՑ-ի դեմ նման գործողությունների պարագայում Հայաստանը լրջագույն խնդիրների է բախվելու։
Ափալ-թափալ իրականացնելով քվեարկությունը՝ հանձնաժողովը վերջին պահին հնարավորություն է տվել գործող իշխանություններին, պահպանել օրենքի ֆորմալ տառը և սկսել ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերջին փուլը։ Ամռանը ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ առաջիկա 3 ամիսներին կառավարությունն ու Կարապետյանները կարող են բանակցելու՝ պայմանավորվել ընկերության վաճառքի վերաբերյալ, եթե համաձայնության չգան, գործադիրը կգնա հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն առանց փոխհատուցման անհնար է իրականացնել։
Ըստ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, ընկերությունը պետք է իր մասնաբաժինը մասնակիցների որոշմամբ, համաձայնեցված կարգով կարգավորող մարմնի հետ օտարվի։ Երեք ամսվա ընթացքում եթե չի օտարվում, համաձայնություն տեղի չի ունենում, բանակցություններն արդյունք չեն տալիս, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածով հանրային գերակա շահի կարգավորումներով է գործընթացն առաջ գնում։ Թե ինչ գործընթացներ կզարգանան, առայժմ ասել չեն կարող։
Փոխարենը իշխանությունը նաև ամեն գնով կալանքի տակ է պահում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, փորձելով նաև այս կերպ ազդել վերջինիս վրա, պարտադրել իրականացնել իրենց ցանկալի գործընթացը, իսկ ՀԷՑ-ի շուրջ իրականացվող գործողությունները վկայում են, որ խայտառակ զարգացումները դեռ նոր նոր են սպասվում, Հայաստանին լուրջ խնդիրներ են սպասվում առաջիկայում, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական առումով։
Լուիզա Ամիրզյան




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք