Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը

Իդրամի հետ համագործակցությամբ օրերս կայացավ Feminno հասարակական կազմակերպության «STEM Acceleration Award» ծրագրի եզրափակիչ մրցույթը, որին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերից շուրջ 200 դպրոցահասակ աղջիկներ։ 

Աղջիկների շրջանում գիտական հետաքրքրություն ու առաջնորդություն ձևավորելուն միտված երեքամսյա ամառային ծրագրի ընթացքում 8-12-րդ դասարանների սովորողները մշակեցին և իրականացրին STEM նախագծեր՝ միավորելով գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան։ 

Ամռան ընթացքում ծրագրի մասնակից դպրոցականների հետ ֆինանսական գրագիտության վեբինար էր անցկացրել նաև Իդրամ ընկերությունը․ աղջիկներին ներկայացվել էին Ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետ խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոնները։ Դպրոցականները ծանոթացել էին նաև Իդրամ Ջունիոր հավելվածի հետ։

Միջոցառման բացման խոսքում Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց, որ դեռ վառ են տպավորությունները ամռան ընթացքում անցկացված ֆինանսական գրագիտության դասընթացներից ստացած էներգիայից․ «Շատ տպավորիչ էր երեխաների ոչ միայն ներգրավվածությունը, այլև հետաքրքվածության գերագույն աստիճանը։ Դասընթացին աղջիկների մասնակցության տոկոսը ևս ցույց է տալիս, որ թեման իսկապես արդիական է ու հետաքրքիր նրանց համար»,- ընդգծեց Տաթևիկ Վարդևանյանն, ով նաև նախագծերը գնահատող հանձնախմբի անդամ էր։ Ի դեպ, մրցութային 20 նախագծերից մի քանիսն անդրադարձել էին հենց ֆինանսական գրագիտության թեմային․

Feminno հասարակական կազմակերպության հիմնադիր Սեդա Պապոյանը ևս կարևորեց ֆինանսական գրագիտության դերը ժամանակակից կրթության համատեքստում․ «Չկա գաղափար, որի իրականացման համար ֆինանս պետք չլինի, և ես շատ ուրախ եմ, որ մենք այս հնարավորությունն ունեցանք աղջիկների համար, հասկացանք՝  ինչպես է ֆինանսական աշխարհն աշխատում, ինչպես են նոր երևույթները, օրինակ՝ բջջային հավելված Իդրամ Ջունիորը, լայն հնարավորություններ ստեղծում ունենալու ֆինանսական որոշակի անկախություն»։

Մեկ ամբողջ օր տևած մրցութային օրվա ավարտին հնչեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված թիմերի անունները, իսկ Իդրամն իր կողմից ընտրված լավագույն նախագծերի եռյակին պարգևատրեց հատուկ նվերներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ