Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Տարօրինակ «ահազանգ» Լոնդոնից

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների ապօրինությունները սկսել են մտահոգել նույնիսկ արևմտյան երկրներին, որոնք հստակ հասկանում են, որ եկեղեցու դեմ գործողությունները կարող են խաթարել ոչ միայն իշխանության հիմքերը, այլև Արևմուտքի հեղինակությունը ՀՀ քաղաքացիների շրջանում։ Ամենից տարօրինակը երեկ Մեծ Բրիտանիայից հնչած հայտարարությունն էր։ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, պատասխանելով Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին, ասել է, թե «Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված կացությանը»։

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանը և օրենսդրությանը՝ պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում», - հայտարարել է բրիտանացի նախարարը։ Դաութիի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը»։

Դաութին քաջատեղյակ է Հայաստանում կատարվող իրադարձություններին, սովորաբար նա է հանդիպումներ ունենում ՀՀ պաշտոնյաների հետ, հարցեր քննարկում, ուստի հրաշալի հասկանում է այդ ամենի հետևանքները։ Հատկապես որ ավանդաբար Ադրբեջանի հետ սերտորեն գործակցած պաշտոնական Լոնդոնի նկատմամբ Հայաստանում կասկածամտության լուրջ հիմքեր կան։ Միգուցե այս հայտարարությամբ փորձում է շահել ընդդիմության ու քաղաքական դաշտի համակրանքը՝ պարզ գիտակցելով, որ Փաշինյանի իշխանությունն ապագա չունի, իսկ նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու խնդիր է ծագելու։ Ամեն դեպքում Լոնդոնից հնչած այս ահազանգը լուրջ մտահոգության տեղիք է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար։

Աննա Մարգարյան