Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Թուրքիան կրկին խոսում է նախապայմաններով

Հայ-թուրքական կարգավորման ողջ ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն խաբում են հասարակությանը, թե բանակություններն ընթանում են առանց նախապայմանների, իսկ Թուրքիայից էլ երբեմն-երբեմն հնչող հայտարարությունները փաստում են, որ Թուրքիան ամենևին էլ ձեռք չի քաշել իր իսկ նախապայմաններից։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում արձագանքել է Հայաստանի սահմանը բացելու հորդորներին՝ ընդգծելով, որ Անկարան դրան չի գնա, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել:

«Զանգեզուրի միջանցքն ու Հայաստանի Սահմանադրության հարցը դուրս են մնացել վաշինգտոնյան փաստաթղթերից, երբ դրանք լուծվեն, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հաստատվի, մենք էլ մեր քայլը կանենք», - հայտարարել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և հավելել. «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։

Ըստ Ֆիդանի, եթե իրենք այս պահին կարգավորեն հարաբերությունները, կվերացնեն Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ «Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում», - ասել է Ֆիդանը։ Ընդ որում, ուշագրավ է, որ Անկարայից առաջ անգամ են հնչում ՀՀ Սահմանադրությունը փոխելու կոչեր։ Ֆիդանին արձագանքել է Արարատ Միրզոյանը, նշել, թե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: «Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում»,- նշել է նա և հավելել. «Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»: Միրզոյանի այս անատամ արձագանքը փաստում է, որ այդ տարփողված հայ-թուրքական կարգավորումը, պարզապես, գոյություն չունի, թուրք-ադրբեջանական տանդեմն էլ երբեք չի պահանջներից չի հրաժարվելու։ 

Տաթևիկ Ստեփանյան