Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Աթենք»-ի հովանավորությամբ Ագրարային համալսարանում բացվեց ամբողջությամբ վերանորոգված և կահավորված նոր լսարան

Ուսանողների միջազգային օրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց բրենդավորված նոր լսարան, որն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է մսամթերքի ոլորտում բացարձակ առաջատար «Աթենք» ընկերության հովանավորությամբ։ Լսարանը համալրվել է նաև ժամանակակից կրթական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։

«Ուզում եմ արձանագրել, որ համալսարանի գործընկերների թիվը ավելացավ ևս մեկով: Շնորհակալություն ենք հայտնում «Աթենք»-ին այս համագործակցության համար: Այն կարևոր քայլ է, ուսանողների համար ստեղծվել է ավելի գրավիչ, հարմար և գործնական միջավայր: Ուսանողը համոզվում է, որ ագրարային համալսարանի դերակատարումը կարևորում են ոչ միայն համալսարանի աշխատակիցները, այլև բազմաթիվ գործընկերներ, որոնց համար մեր բուհը հուսալի կադրերի մատակարար է»,- լսարանի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

«Աթենք» ընկերությունում վստահ են, որ որակյալ արտադրանքի հիմքում բարձրորակ կրթությունն է։ Ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ավելին է, քան բարեգործությունը. «Սա ոչ միայն բարեգործական քայլ է, այլ ռազմավարական ներդրում կրթության և ապագա մասնագետների զարգացման գործում։ Լսարանը նաև հնարավորություն կտա մեր ընկերության արժեքները ներկայացնել ուսանողներին և ցույց տալ «Աթենք»֊ի աշխատանքային միջավայրը»։


Նոր լսարանի բացումը հաստատում է կրթության և արտադրության միջև համագործակցության խորացմանն ուղղված «Աթենք»-ի երկարաժամկետ տեսալականը: «Աթենք»-ի՝ գործատուի բրենդավորման պատասխանատու Լենա Աբրահամյանն ընդգծեց, որ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն լսարանի վերանորոգմամբ.«2025 թվականին պայմանագիր ունենք համալսարանի հետ, որի շրջանակում պատրաստակամ ենք ընդունել պրակտիկանտներ մեր արտադրական համալիրում, կազմակերպել շրջայցեր։ Հընթացս կձևավորենք համագործակցության այլ ձևաչափեր ևս, որոնք առավել արդյունավետ կլինեն բուհի համար»։

«Աթենք»-ում տարիներ շարունակ աշխատող, այժմ  ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը, որը նույնպես Ագրարային համալսարանի նախկին ուսանող է, շեշտեց. «Գիտելիքն այն հիմքն է, որի վրա ստեղծվում է որակյալ արտադրանքը։ Արտադրական պրոցեսում այն նույնքան կարևոր է, որքան հումքն ու տեխնոլոգիաները»։

«Աթենք»-ի ներդրումները պարզապես բիզնես նախաձեռնություններ չեն։ Գետամեջի նոր գործարանը, կրթական նախագծերը և մյուս ծրագրերը հաստատում են բրենդի հավատը, որ Հայաստանում ստեղծվող արտադրանքը կարող է լինել մրցունակ, որակյալ ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Իսկ նոր լսարանը ոչ միայն սիմվոլիկ, այլ ռազմավարական նշանակություն ունի․ այն դառնում է կրթության ու արտադրության նոր հանգրվան, որտեղ կձևավորվեն ոլորտի ապագա մասնագետները։