Ի՞նչ են փնտրում հայ փորձագետները Բաքվում
Այսօր առավոտյան Հայաստանի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներ պատասխան այցով Բաքու են մեկնել՝ մասնակցելու համատեղ քննարկումներին։ Թե ովքեր են այդ ցանկում, դեռ հայտնի չէ, ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում քաղաքագետ Բորիս Նավասարդյանն էր հայտնել, որ մեկնելու է Բաքու։ Երկու երկրների կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խմբերի երևանյան հանդիպումը մեկ ամիս առաջ կայացավ։
Այն սկանդալով ուղեկցվեց․ պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր շուրջ երեք տարի առաջ Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած այսպես կոչված «էկոակտիվիստներից» մեկը՝ Դիլարա Էֆենդիևան։ Հայկական պատվիրակությանը տեղափոխող ավիաընկերության օդանավը, ըստ Flightradar24-ի, Բաքու է ժամանել առավոտյան 10-ին։ Չարթերային թռիչքի ծախսերը Հայաստանի կառավարությունն է հոգալու, գործադիրը որոշել է 17.5 միլիոն դրամ տրամադրել, իսկ արդեն կեցության ծախսերն ադրբեջանական կողմը կիրականացնի։
Ադրբեջանում քաղհասարակություն, փաստացի, գոյություն չունի, Ալիևի ռեժիմի հատուկենտ քննադատներն էլ կալանավորվում են երամներով, իսկ Հայաստան այցելած կամ Բաքվում հայ փորձագետներին «հյուրընկալող» անձինք էլ Ադրբեջանի նախագահականի դուդուկի տակ պարող, հակահայկական նարատիվներ առաջ մղող անձինք։ Այս ֆոնին առնվազն տարօրինակ է բյուջեից գումարներ վատնելը, Բաքու մեկնելը, այդկերպ միջազգային ասպարեզում Ադրբեջանին լեգիտիմացնելը։ Թեպետ փաշինյանական իշխանությունից այլ բան սպասել չարժեր։
Աննա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի