Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Փաշինյանն ընդդիմադիրների դեմ օգտագործելու է ցանկացած առիթ ու խոսք

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը օբյեկտիվորեն կոշտանում է, բայց միայն ներքաղաքական կյանքում։ Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե, նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել են, տարել դեպի թակարդ ու պահել թակարդում, 2026 թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։

«Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,– սել է Փաշինյանը։ Նա նաև համոզված է, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է հանգեցնեն առճակատման ու, ընդհանրապես, առճակատում չի կարող լինել։ «Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են նախկին–ներկա բանավեճերից, էլ չեմ ասում, որ այդ բանավեճերը շատ հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից»,– հայտարարել է Փաշինյանը։

Ավելին, ըստ Փաշինյանի, իրենք կուսակցության ֆորմատով են քննարկում ունեցել այս թեմայով ու եկել են այն եզրակացության, որ պետք է քաղաքական կյանքի նորմալ կանոններ հաստատվեն Հայաստանում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չպետք է ունենա։ «Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ նույնն արել…Այո՛, դրա համար հիմա ես կիրակի օրերը գնում եմ ու խորանի առաջ ծնկի եմ գալիս, մեղքերի համար թողություն եմ խնդրում»,– ասել է Փաշինյանը։

Ինչպես Փաշինյանի ցանկացած հայտարարություն, սա էլ առնվազն լուրջ համարվել չի կարող։ Հայկական քաղաքական դաշտում ամենաշատ հայհոյանքներ տված կուսակցության ղեկավարը ուրիշների դեմ է փորձում օգտագործել հայհոյախոսությունը, նրանց կալանավորելու, ձերբակալելու։ Դիցուք հենց գիշերը Գյումրիի քաղաքապետի որդուն կալանավորել են իբր համացանցով խուլիգանության համար։

Մի մեղադրանք էլ ավելացրել են Վարդան Ղուկասյանին՝ դատական նիստերում հնչած հայհոյանքի համար։ Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը առիթն օգտագործում է իր քաղաքական հակառակորդներին դուրս մղելու նպատակով, իսկ թիրախում, ինչպես միշտ, նախկիններն են, որոնց դեմ օգտագործվող դիսկուրսը Փաշինյանը հաջողությամբ կիրառել է տարիներ շարունակ և առաջիկայում ևս փորձելու է կիրառել։

Սուրեն Մուրադյան