Մոսկվայից կոշտ զգուշացրել են զերծ մնալ «մոլդովական տարբերակից»
Մեր տեղեկություններով, վերջերս բավականին ուշագրավ մի հանդիպում է եղել ռուսական հատուկ ծառայություններից մեկի և Հայաստանում իրենց տեղական ռեզիդենտներից մեկի միջև, որը կառավարությունում է աշխատում, և այդ մասին տեղյակ են նույնիսկ գործող իշխանությունները։
Ռուսական կողմը զգուշացրել է, որպեսզի իրենց կանոններով հայկական իշխանական վերնախավին բացատրեն, որ եթե առաջիկայում փորձեն, այսպես կոչված, «մոլդովական տարբերակ» իրականացնել «Մեր ձևով» շարժման կամ ինչ-որ այլ ուժի դեմ, որը որպես ընդդիմադիր փորձելու է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա լրջագույն խնդիրներ կարող են առաջանալ։ Սպառնացել են հրապարակել այսօրվա կառավարության և իշխող վարչախմբի կազմում գտնվող բոլոր գործակալների տվյալները, ինչպես նաև դրսի հատուկ ծառայությունների հետ ունեցած հարաբերությունները, թե ով ով է և ինչ է իրենից ներկայացնում։
Ռուսական կողմի այս զգուշացումը բավական լուրջ է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար։ Վաղարշապատի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վարչական ռեսուրսը առանձնապես չի հերիքում նորմալ արդյունք ցուցադրելու համար։ Այդ պայմաններում փաշինյանական իշխանությանը մնում է, թերևս, միայն մոլդովական տարբերակը, այն է՝ չգրանցել տարբեր կուսակցություններին, ցուցակներից հանել ընդդիմադիրների անունները և այլն։
Իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ մոլդովական տարբերակը բավականին ծանր հետևանքներ կարող է ունենալ, բայց և խոստացել են եվրոպական կողմին, ուստի եվրոպական երկրների դեսպաններին այս կաբինետից այն կաբինետ են տանում, համոզում հանդիպումներում, խոսում, թե իբր ռուսների դեմ պայքար են մղում և իրենց աջակցություն է հարկավոր հիբրիդային պատերազմում։ Նաև խնդրում են աչք փակել ընտրություններում իրենց հնարավոր բոլոր այլանդակությունների վրա։
Ըստ էության, եթե եվրոպացիները համաձայն են Փաշինյանի այս առաջարկներին, ապա ամերիկյան կողմից նման որևէ թույլտվություն չկա։ Ի տարբերություն Եվրամիության, Նահանգները բավական զուսպ են աշխատում ռուսական կողմի հետ և փորձում համենայնդեպս պահել բոլոր կարմիր գծերը։
Սոնա Գալստյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի