Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Որակյալ ներդրողներ, աշխարհի հետ մեկ լեզվով խոսելու հնարավորություն հանքարդյունաբերության ոլորտում՝ CRIRSCO ստանդարտներին անցման դեպքում

Նոր՝ որակյալ ներդրողների ներգրավում, հանքարդյունաբերական ոլորտի զարգացում և աշխարհի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն․ CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը ըստ մասնագետների՝ թույլ կտա հասնել այս և այլ նպատակներին։

Նոյեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ ՀՀ-ում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտե»-ի CRIRSCO-ին անդամակցելու հարցի աշխատանքային քննարկում։

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին երկրաբաններ, հանքարդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

CRIRSCO միջազգային կառույցին անդամակցությունը թույլ կտա օգտակար հանածոների պաշարների գնահատման՝ Հայաստանում կիրառվող համակարգը ներդաշնակեցնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների և բորսաների կողմից ընդունելի հաշվետվողականության համակարգերին: Օգտակար հանածոների պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին անդամակցությունը և իրենց կողմից ընդունելի ստանդարտների մշակումը կնպաստի երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման որակի նկատմամբ պահանջների զգալի աճին, կբարձրացնի հաշվետվությունների կազմման նկատմամբ պատասխանատվությունը:

Հաշվետվությունների այս համակարգի ներդրումը կապահովի Հայաստանի հանքարդյունահանող ընկերությունների կողմից բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) հնարավորությունը, մուտքը դեպի համաշխարհային ֆոնդային բորսաներ և ընկերությունների բաժնետիրական կապիտալի ավելացում՝ ներկայումս ֆինանսավորման առավել տարածված տարբերակի՝ փոխառությունների փոխարեն: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, քանի որ պաշարները գնահատված կլինեն միջազգային պահանջներին համապատասխան, որի արդյունքում պոտենցիալ ներդրողների շրջանում կմեծանա հետաքրքրությունը և ոլորտի հանդեպ վստահությունը:

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտի զարգացման ռազմավարություն, կան կետեր, որոնք կարևորագույնն են մեր ոլորտի ճիշտ զարգացումն ապահովելու համար։ Դրանցից մեկը CRIRSCO միջազգային հաշվետվության երկրաբանական ստանդարտներն են, որոնք մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեն CRIRSCO ստանդարտներին։ Դա ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները։ Այսինքն՝ ոլորտը, երբ անցնի CRIRSCO ստանդարտներին, կխոսի նույն լեզվով, ինչ աշխարհում»։

Նշենք, որ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության կարևորագույն կետերից մեկն էլ ընդերքի մասին հաշվետվությունների համապատասխանեցումն է միջազգային CRIRSCO ստանդարտներին։ Այդ դեպքում ներդրողների համար այլևս խնդիր չի լինի առանձին միջազգային ստանդարտներով հաշվետվություններ պատրաստել միջազգային ներդրողների համար, ինչպես դա անում են հիմա։

Վարդան Ջհանյանը նշեց՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործող հաշվետվության կանոնների մեծամասնությունը ԽՍՀՄ կանոններն են, որոնք արդի չեն․ «Եթե դրանք արդիականացվեն, ներդրողը, հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական արդի հաշվետվողականության ստանդարտներ են գործում, այդ մասով լրիվ կփոխվի նրանց վերաբերմունքը մեր ոլորտի նկատմամբ։ Կարևորագույն հարց է բարձր որակի ներդրողների ներգրավումը ՀՀ հանքարդյունաբերությունում։ ՀՀ-ում առաջին կարևորագույն քայլերից մեկը երկրաբանական մասով այդ փոփոխությունը կլինի, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է․ առանց դրա չկա, չի կարող լինել հանքարդյունաբերություն։ Ուստի, եթե այս փոփոխությունը հաջողի, կարևորագույն առաջընթաց կարող ենք գրանցել հանքարդյունաբերության ոլորտում»։

Վարդան Ջհանյանը հայտնեց, որ ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ քննարկվում են ոլորտի հարցերը այդ թվում՝ CRIRSCO-ի ստանդարտներին անցնելու հարցը։ Նա ասաց, որ այդ մասով մեծ աշխատանք են տարել, պատվիրել են ղազախ գործընկերների աշխատանքը․ «Ղազախստանը հետխորհրդային երկրներից միակն է, որն անցել է այս ճանապարհով, լավ օրինակ է տեսնել նրանց փորձը, հասկանալ՝ ինչքան արդյունավետ է եղել և ներդնել Հայաստանում»։

Վարդան Ջհանյանի փոխանցմամբ՝ դեռ հետազոտում են հարցը՝ հասկանալու ո՞ր տարբերակն է ՀՀ-ի համար ընդունելի․ «CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը ՀՀ-ում նպատակն է, բայց թե ինչ ճանապարհով, ինչ քայլերի հերթականությամբ դա պիտի արվի, կառավարության և ոլորտի ներկայացուցիչների որոշելիքն է։ Դեռ որոշում ենք՝ որ ճանապարհով է ամենաճիշտը գնալ»։  

Նշենք, որ համարյա բոլոր արևմտյան զարգացած տնտեսությունները ներկայացնող երկրները, որտեղ կա հզոր հանքարդյունաբերություն, անցել են CRIRSCO-ի ստանդարտներին։ Վարդան Ջհանյանը թվարկեց՝ Ավստրալիան, Կանադան, նաև Չիլին, Ղազախստանը։ Վստահեցրեց՝ այդ ստանդարտների անցման դեպքում հաշվետվությունների որակն էլ կբարձրանա, պետությունն էլ այդ համաշխարհային ստանդարտների համեմատությամբ կհասկանա՝ ինչ չափի պաշարներ ունի և ինչպես կարող է զարգացնել ոլորտն ու ընդհանրապես տնտեսությունը։

Քննարկման ընթացքում երկրաբաններն ու հանքարդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց կարծիքը հայտնեցին։ Նրանցից ոմանք փաստեցին՝ ընդերքը պետական է և կարևորեցին, որ պաշարների, երկրաբանական հաշվետվությունների հաստատումը պետք է լինի միայն պետական կառույցի կողմից։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանն էլ ասաց․ «CRIRSCO ամբողջությամբ իր հաշվետվությունների համակարգով պաշտպանում է բիզնեսի շահերը։ Շուկայական հարաբերությունները մեզ ստիպում են, որ անցնենք դրան, որովհետև բիզնեսը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է բանկերին դիմել, իսկ բանկն ասում է՝ այս համակարգով եմ ուզում։ Միևնույն ժամանակ այդ անցումը կատարելու դեպքում ահռելի սովետական և նախկին սովետական ինֆորմացիա մենք ունենք, և դրա համապատասխանեցման կարիքը կա։ Առաջին հերթին հարկավոր է այդ համապատասխանեցման հարցի մասին մտածել, հետո դիմել CRIRSCO-ին»։