Զելենսկին հաստատել է ԱՄՆ ծրագրի շուրջ բանակցությունների համար պատվիրակության կազմը
Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու պատվիրակության կազմը, որը կգլխավորի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Ստեղծել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար հետևյալ անդամներից կազմված՝ Անդրեյ Բորիսովիչ Երմակ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար, պատվիրակության ղեկավար», - ասվում է հրամանագրում։
Պատվիրակության կազմում է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն, ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, ԱԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի