Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ։
Ձևաչափը անվանվել է «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համագումար», և այն, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 8 հազար մասնակից է ընդգրկել՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ։
Իր էությամբ սա ներկա-բացակայով հավաքված բյուջետային աշխատողների ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչների ժողով է…
Միջոցառումը փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար, որպեսզի տեղեկությունը հասարակությանը մատուցվի իշխանությանը հարմար ձևով և չափաբաժիններով։
Եվս մեկ կարևոր արձանագրում․ հեղափոխություն իրականացրած իշխանությունն այսօր այլևս չի կարողանում ժողովուրդ հավաքել և ելույթ ունենալ։ Իսկ քանի որ առանց հանդիսատեսի ելույթ ունենալը առնվազն տարօրինակ կնայվեր՝ մասայական տեսարանը ապահովելու համար հավաքել են պետաշխատողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին։
Կծկտուր լուրեր են հասնում, որ համագումարի ընթացքում խոսվել է նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Սակայն մինչ այդ Փաշինյանը դեռ պետք է կարողանա վերարտադրվել, իսկ մենք պարտավոր են թույլ չտալ դա։
Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը միտված է ՀՀ Սահմանադրությունից նախաբանը հեռացնելուն, ինչը, բացի նվաստացուցիչ լինելուց, նաև հղի է մեր պետականության համար վտանգավոր հետևանքներով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի