Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Պետությունը դարձրել են գործիք. ՀԷՑ-ը, Կարապետյանը և հակաեկեղեցական վենդետան

Գործող իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիայի չեղարկումը Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացներում դարձավ հերթական վտանգավոր սահմանագիծ։ Ոչ թե ճգնաժամը հաղթահարելու քայլ, այլ դեպի մենաշնորհված և վերահսկողությունից դուրս եկող կառավարման մոդելի անցում։ Եթե մինչ իշխանությունների միջամտությունը ՀԷՑ-ում բիզնես գործընթացները հստակ ու կայուն էին, ապա քաղաքական նշանակությամբ կառավարումը բերեց խնդիրների աճի, խուճապի և արհեստականորեն ներկայացվող «ճգնաժամի» կառուցմանը։ Ճգնաժամ, որը ձևավորվեց հենց իշխանության կողմից նշանակված ղեկավարների ձեռքով։

ՀԾԿՀ նիստը, ըստ ոլորտի մասնագետների, ընդամենը ձևականություն էր. որոշումները ընդունվել էին նախապես, իսկ լիցենզիայի չեղարկումը իրականում գույքի բռնագրավում է՝ հակասող թե՛ Սահմանադրությանը, թե՛ միջազգային պարտավորություններին։ Էներգետիկայի նման բարդ ոլորտը չի կարող կարգավորվել մեկ պաշտոնյայի կամայական որոշումներով, և կոլեգիալ կառավարման ապամոնտաժումը վտանգում է պետության կառավարման ողջ համակարգը։

Այս գործընթացի քաղաքականացումն առավել ակնհայտ դարձավ Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին։ Նրա կալանքի ժամկետը կրկին երկարացվեց՝ ևս երկու ամսով։ Սա արդեն բացահայտ ճնշում է ոչ միայն Կարապետյանի, այլև նրա ընտանիքի, նրա կողմից հիմնադիր բարեգործական ծրագրերի և «Մեր Ձևով» շարժման վրա։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ տնտեսական և հասարակական ուժի կենտրոնները լիովին ենթարկել իր վերահսկողությանը։

Այս ամենը մեկ բան է ցույց տալիս՝ Հայաստանը ժողովրդավարական ուղուց շեղվել է։ Կենտրոնացված իշխանություն, ուժային մեթոդներ, քաղաքական և տնտեսական հակառակորդների մեկուսացում. երկիրը արագ քայլերով գնում է դեպի բացարձակ իշխանություն, որտեղ երկխոսությունն ու բազմակարծությունը փոխարինվում են հարկադրանքով ու հանդիմանությամբ։

Նույն վարքագիծը շարունակվում է նաև քաղաքական դաշտում։ Վաղարշապատի համայնքային ընտրությունների ավարտից հետո իշխանությունը դա ներկայացնում է որպես «կանաչ լույս» Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը խորացնելու համար։ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ սա ոչ թե ժողովրդի կամքի արտահայտում էր, այլ դրա հերթական խեղաթյուրումը.

«ՔՊ-ին ձայն չեն տվել եկեղեցու դեմ պայքարը խթանելու համար։ Սակայն Փաշինյանը այս արդյունքները մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Ակնհայտ է, որ Վաղարշապատում ՔՊ-ն չի հաղթել, իշխանություն է դարձել խոշորացված Խոյ համայնքի և հարակից գյուղերի միավորման հաշվին։ Այնուամենայնիվ, այս արդյունքը ներկայացվում է որպես մանդատ՝ եկեղեցու դեմ նոր հարձակում սկսելու համար»,— ասում է Սամսոնյանը։

Այս մոտեցումը, ըստ նրա, ժողովրդավարության այլասերում է, երբ ժողովրդի քվեն օգտագործվում է ոչ թե հանրային, այլ իշխանության շահերին ծառայեցնելու նպատակով։ Իսկ երկրում ստեղծված քաոսը՝ շինծու դատավարությունները, նոր ձերբակալությունները, տնտեսական անկումը, միայն ամրապնդում են այս պատկերը։

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը, ըստ Սամսոնյանի, հարված է ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի ներդրումային վարկանիշին.

«Սա քաղաքական որոշում է և ուղղված է բացառապես ՀԷՑ-ի խլման գործընթացին։ Այդպես չէ, որ ներդրողը այսօր կարող է վստահությամբ գալ Հայաստան՝ տեսնելով, թե ինչպես են վերաբերվում խոշոր ներդրումներ արած բիզնեսներին։ Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, չի ազատվի կալանքից մինչև ընտրությունները։ Սա կարող է երկակի ազդեցություն ունենալ՝ ուժեղացնել «Մեր ձևով» շարժման պայքարը և միաժամանակ վախեցնել այն մարդկանց, ովքեր հանգիստ չեն զգում իշխանության ճնշման պայմաններում»։

Այս ամենը մեկ ընդհանուր եզր ունի. Հայաստանում պետական կառավարման համակարգը վերածվում է ուժի դաշտի, որտեղ օրենքը զիջում է քաղաքական շահին, իսկ քաղաքացին՝ իշխանության կամքին։ Ենթակառուցվածքների ոլորտում խոշոր բռնագրավում, եկեղեցու ներսում քաղաքական միջամտություն, տնտեսական վենդետտա՝ մեկ ընդհանուր սցենարի տարբեր դրվագներ են։

Եվ եթե այս ընթացքը չկանգնեցվի, ապա Հայաստանն անխուսափելիորեն կհայտնվի միակենտրոն կառավարման փակուղում՝ առանց ժողովրդավարական զսպումների ու հակակշիռների։