Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Նվերներ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահ Թրամփից. Մհեր Ավետիսյան

 Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի դեպ, ժողովուրդ ջան, Սովետական Միության կործանումից հետո նոր Ռուսաստանը ինքն ամեն ինչ անում էր՝ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ստեղծելու, Արևմտյան աշխարհ ինտեգրվելու նպատակով, բայց ինչպես ցույց տվեց կյանքը և ժամանակը, Արևմուտքին դա պետք չէր։ Արևմուտքին ոչ թե պետք էր իր հետ համագործակցող և իր մեջ ներգրավող Ռուսաստան, այլ պետք էր քանդել նաև այդ Ռուսաստանը։

Սա ակնհայտ ճշմարտություն է, և բոլոր այն պետությունները, որոնք միանալու են Արևմտյան գաղափարախոսությանը՝ օգնելու Արևմուտքին Ռուսաստանը քանդելու, դառնալու են Ռուսաստանի թշնամիները։ Բնականաբար դա ունենալու է բացասական հետևանքներ այդ պետությունների համար, և սա պետք է հաշվի առնել։ Արևմուտքի «խելքին ընկնելով»՝ Ուկրաինան կործանվում է անմարդկային զոհերի և տառապանքների գնով։ Վրաստանը, Արևմուտքի խելքին ընկնելով, դարձյալ հայտնվեց պատերազմի մեջ՝ կորցնելով Աբխազիան և Հարավային Օսեթիան, և միայն ռուսների խղճահարությունն ստիպեց կանգ առնել և չգրավել Թբիլիսին և ողջ Վրաստանը։

Մենք Արևմուտքի խելքին ընկնելով կորցրեցինք Արցախը և հիմա կանգնած ենք պետականության և մեր ժողովրդի անվտանգության համար կարևորագույն խնդիրների առջև։ Եվ բոլոր այն պոստովետական երկրները, որոնք գնալու են դեպի Արևմուտք, հայտնվելու են ծանրագույն իրավիճակում, և դրանում Ռուսաստանը որևէ մեղք չունի։ Բայց օրինակ՝ Բելառուսը չընկավ Արևմուտքի խելքին, կանգնեց Ռուսաստանի կողքին, և հիմա Լուկաշենկոն նվերներ է ստանում նախագահ Թրամփից։ Չնայած Բելառուսին էլ էին փորձում պոկել, և մի պահ Լուկաշենկոն կարծես թույլ էր տալու սխալ, բայց ուղղեց այն և իր ժողովրդին ու պետությունը փրկեց կործանման եզրին կանգնելուց։

Դեպի Արևմուտք գնալու ձգտումները տանում են դեպի պետականության կորուստ, դեպի մեր ժողովրդի համար անմարդկային ողբերգություններ։ Մեր լեքսիկոնում քաղաքական առումով «Արևմուտք» բառը պետք է իսպառ բացակայի, որովհետև «Արևմուտք» բառը նշանակում է, որ Հայաստանը պետք է լինի գործիք Արևմտյան շահերի։ Գեոպոլիտիկ խնդիրների համատեքստում Արևմուտքի համար հետխորհրդային բոլոր պետությունները իսկզբանե ընկալվել են որպես գործիքներ, որոնց պետք է օգտագործել Ռուսաստանի Դաշնությունը քանդելու գործում։

Այս տարիների ընթացքում Արևմուտքը փորձել է հետխորհրդային պետություններում ստեղծել այնպիսի իրավիճակներ, որ կարողանա այդ պետությունները օգտագործել Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը դեմ օգտագործվեց Վրաստանը․ ստեղծվեց 2008 թվականի ռազմական գործընթաց, որի արդյունքում Աբխազիան և Հարավային Օսեթիան դուրս եկան վերջնականապես Վրաստանի կազմից և ստացան անկախ կարգավիճակ։ Այդ ժամանակ արդեն Վրաստանին աջակցում էին նաև ուկրաինացիները, և փաստացի ուկրաինացիները Վրաստանին աջակցում էին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Բնականաբար Ռուսաստանը հաղթեց։

Դրանից հետո ստեղծվեց ուկրաինական ճգնաժամը, և այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը ամեն գնով՝ մինչև վերջին ուկրաինացին, կռվում Ռուսաստանի դեմ։ Նույն տրամաբանությամբ հետխորհրդային բոլոր պետությունները Արևմուտքի համար գործիքներ են, որոնք ինչ-որ պահի՝ ճիշտ պահին, օգտագործվում են Ռուսաստանի դեմ։

Սա է Արևմուտքի ընկալումը, և սա չհասկանալով՝ Արևմուտքի հետ կառուցել աշխարհաքաղաքական և քաղաքական գործընկերություն նշանակում է օգտագործվել Արևմուտքի կողմից։ Ռուսաստանի համար ընկալումն այնպիսինն է, որ նա հետխորհրդային երկրներին դիտարկում է որպես բնական դաշնակիցներ և բարեկամներ և չի ցանկանում, որ այդ պետությունները օգտագործվեն Արևմուտքի կողմից իր դեմ, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե այդ պետությունները օգտագործվեն Ռուսաստանի դեմ, ապա Ռուսաստանը այդ պետությունների հետ ստիպված է լինելու վարվել նույն կերպ, ինչը այսօր տեղի է ունենում Ուկրաինայում և ինչը տեղի ունեցավ Վրաստանում։

Հիմա բոլոր այն հետխորհրդային պետությունները, որոնք կհասկանան այս պարզ ճշմարտությունները, զերծ կմնան Արևմուտքի կողմից օգտագործվելու և դժբախտ ճակատագրի արժանանալու գործընթացից։ Իսկ նրանք, ովքեր չեն հասկանա, կօգտագործվեն Արևմուտքի կողմից՝ արդյունքում կրելով անմարդկային զրկանքներ և հալածանքներ և կանգնելով պետականության կորստի առջև։

Արևմուտքի և Ռուսաստանի գեոպոլիտիկ հակամարտությունը չի դադարելու։ Այս հակամարտությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կա՛մ Ռուսաստանը պետք է քանդվի, կա՛մ հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, պետք է հրաժարվի միաբևեռ աշխարհ ունենալու իր պատկերացումներից։ Այս գործընթացը շարունակվում է այսօր և շարունակվելու է ապագայում։ Արդեն իսկ նախագահ Պուտինը հայտարարել է, որ աշխարհն այլևս երբեք միաբևեռ չէ։ Մարտահրավերը Արևմուտքին նետված է, և այս մարտահրավերի կոնտեքստում պատերազմները և գեոպոլիտիկ պայքարը շարունակվելու են մինչև, ինչպես կարծում եմ, Ռուսաստանի վերջնական հաղթանակը։

Մեր խնդիրն է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հասկանալ, որ մեզանում տեղի ունեցող գործընթացները գեոպոլիտիկ հիմք ունեն և միայն ներքաղաքական չեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ մեր գործընթացները ներքաղաքական են, կամ չեն հասկանում՝ ինչ է կատարվում մեր շուրջը և աշխարհում, կամ չեն ուզում հասկանալ, որովհետև ուզում են սպասարկել Արևմուտքի շահը։

Երկու լարի վրա խաղալու գործընթացը այլևս ավարտված է։ Երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև դա գին ունի․ եթե այդպես շարունակում ես, անպայման դառնալու ես Արևմուտքի կողմից օգտագործվող գործիք՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Այսօր հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, հասկանալով, որ Ռուսաստանը գեոպոլիտիկ այս պայքարում հաղթում է, ամեն ինչ անում է, որպեսզի խաբելով, շրջանցելով, տարբեր մեթոդներով փորձի նվազեցնել Ռուսաստանի հաջողությունը։ Սա է Միացյալ Նահանգների այսօրվա քաղաքականության առանցքը, և այդ առանցքի մեջ, ցավոք սրտի, հայտնվել է նաև Հայաստանը՝ իբր թե Արևմուտքի հետ լավ հարաբերություններ կառուցելու և դեպի Եվրամիություն շարժվելու քաղաքականության արդյունքում։

Այս հարցերը պետք է դառնան Հայաստանի ներքաղաքական ամենաառանցքային թեմաները, բայց այսօր մենք դրանցից խուսափում ենք՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը։