Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Փաշինյանը նոր «ԽՄԿԿ» է ստեղծում

Նախօրեին Փաշինյանը Մարզահամերգային համալիրում էր հավաքել շուրջ 7500 պետական աշխատողների, որոնցից ոչ ոք նախապես չգիտեր, թե ինչ օրակարգով են գտնվելու տվյալ տարածքում ժամեր շարունակ, իսկ նպատակը այսպես կոչված համաժողովն էր, որի ընթացքում Փաշինյանն անձամբ ծավալուն ելույթ է ունեցել։ Ելույթի առանձին հատվածներին կարելի է անդրադառնալ առաջիկայում, սակայն առանցքայինն այն է, որ իր այս նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պետական համակարգը դարձնել մեկ ամբողջական կառույց, որը կատարելու է բացառապես իր քմահաճույքները։

Զուր չէ, որ հայտարարել է, թե պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ «Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը»,- հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, թե «պետական մարմիններն աշխատանքի և լիազորությունների բաժանմամբ հանդերձ՝ մի մեծ մասով ընդհանուր գործ են անում, իսկ ընդհանուր գործի արդյունավետության և գիտակցության մի կարևոր նախապայման կա՝ գաղափարաբանությունը, ընդհանուր գաղափարաբանությունը, պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումը, առանց որի պետական համակարգի և նրա որևէ մարմնի որևէ աշխատողի աշխատանքի որակը, սկսած վարչապետից, շարունակած որևէ նախարարության կրտսեր մասնագետից, չի կարող լինել պատշաճ»։

Փաշինյանի ելույթից տպավորությունն այն է, որ նա ցանկանում է միասնական գաղափարախոսություն ստեղծել բոլոր պետական մարմինների հանդեպ, հետագայում վերջիններիս ավելի հեշտ կլինի պարտադրել կատարել ինչ–որ ապօրինի գործողություն՝ դա պարզաբանելով բացառապես պետական գաղափարախոսությամբ։

ԽՄԿԿ ոճով կազմակերպված այս միջոցառումը հենց այդ նպատակն ուներ՝ Հայաստանում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կեղծիքի շուրջ ձևավորել միասնական գաղափարախոսություն, որը, իհարկե, ազգային չի լինի, պետական չի լինի, բայց կլինի «Քաղաքացիական պայմանագրի» սեփական գաղափարախոսությունը, որով էլ Փաշինյանը ցանկանում է կառավարել պետությունը առաջիկա տարիներին։

Պարտության սիմվոլ հանդիսացող այդ գաղափարախոսությունը որևէ լավ բան Հայաստանի Հանրապետությանը բերել չի կարող, ուստի օր առաջ անհրաժեշտ է ազատվել փաշինյանական իշխանությունից ու նրա գաղափարախոսությունից։

Սիրարփի Վրացյան