Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան Հանրության կարծիքը կարևոր դեր ունի իմ գործունեության մեջ. Մհեր ԱվետիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է Պատիվ ունեցա մասնակցելու մեր հերոս պապի՝ Բազիյան Ասատուրի ծննդյան 101-ամյակին նվիրված միջոցառմանը․ Մհեր Ավետիսյան Կուբան կախված է թելից. Թրամփ Իսրայելի բանակը հարվածել է Գազային Հայաստանում NAN կաթնախառնուրդը հետ են կանչում. Այն կարող է առացջնել ստամոքսի ցավեր, փսխումԱնտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը. Նաիրա Զոհրաբյան Ֆրոդո, Գենդալֆ և Գոլլում. Warner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ Համախմբված պայքարենք իշխանության ամենաթողության դեմ գործով, ոչ միայն խոսքով. Արթուր ՎանեցյանՇատ բռնակшլների պես, Թրամփը նույնպես կտապшլվի. Խամենեի Դեղերի գների ոլորտում պետությունը դեռ շատ անելիք ունի․ Գոռ ՎերմիշյանՀնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. ԹրամփԱնձնական վախերով ղեկավարվողները գործադիրում տեղ չունեն․ Հրայր Կամենդատյան2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-իցԱմերիկայի համար ամենաթանկ ապրանքը ոչ նավթն է, ոչ էլ՝ գազը․ ԱՄՆ-ի համար ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

«Ինչո՞ւ է Հայաստանը խլում էլեկտրացանցերը ռուս միլիարդատիրոջից»

Հայաստանում պետության և խոշոր բիզնեսի միջև վերջին ամենաաղմկոտ հակամարտություններից մեկը հասել է իր գագաթնակետին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշել է չեղարկել «Տաշիր կապիտալ»-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ռազմավարական ակտիվի կառավարման լիցենզիան, որից կախված է ամբողջ երկիրը իր էներգամատակարարման համար, գրում է dw.com–ը։ Նոյեմբերի 17-ին կայացված որոշումը փաստացիորեն հեռացնում է հայկական ծագում ունեցող ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանին ընկերությանը կառավարումից։ Նա ձերբակալվել էր մի քանի ամիս առաջ հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Մինչ պաշտոնական Երևանը ակտիվի ազգայնացումը անվանում է «անհրաժեշտ միջոց» էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, ընդդիմությունը և գործարարի պաշտպանական թիմը գործընթացը բնութագրում են որպես «գույքի խլում», որը պայմանավորված է քաղաքական տարաձայնություններով։

ՀԷՑ -ի ներկայիս սեփականատերերի պատմությունը սկսվել է 2015 թվականին, երբ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն, որը ֆինանսական դժվարությունների մեջ էր, վաճառեց ակտիվը։ «Տաշիր» խումբը ձեռք բերեց դրա 70% բաժնեմասը և, ըստ ընկերության, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ներդրեց խորհրդային դարաշրջանի ենթակառուցվածքների արդիականացման մեջ։

ՀԾԿՀ–ի եռօրյա նիստը հանգեցրեց Կարապետյանի ընկերության կառավարելու լիցենզիայի չեղարկմանը։ Որոշումը հիմնված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի զեկույցի և անցյալ ամռանը խորհրդարանում ընդունված օրենսդրության վրա, որը թույլ է տալիս պետությանը ժամանակավորապես ստանձնել այդ էներգետիկ ակտիվի վերահսկողությունը և հանգեցնում է ազգայնացման ընթացակարգերի։ Ըստ իշխանությունների 2025 թվականի հունվարին ընկերությունը կրիտիկական խափանում է ունեցել իր ավտոմատացված հաշվառման համակարգում, որի արդյունքում ջնջվել են 2018 թվականից ի վեր էլեկտրաէներգիայի սպառման տվյալները։ Այլ բաների շարքում, հանձնաժողովի որոշման մեջ նշվում են բաժանորդների միացումների լայնածավալ ուշացումները և կարգավորող մարմնի կողմից չհաստատված ենթակառուցվածքային գրավի դիմաց դուստր կազմակերպություններին տրված 690 միլիոն դոլարի երաշխիքները: Այնուամենայնիվ, հանձնաժողովն ինքը միաձայն չի եղել: Հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը քվեարկել է որոշման դեմ վկայակոչելով լուրջ ընթացակարգային թերություններ:

Օրենքի համաձայն գույքի բռնագրավման մեխանիզմն այժմ ուժի մեջ է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը բացատրել է, որ պետությունը և սեփականատերերը երեք ամիս ժամանակ ունեն ակտիվների փոխանցման շուրջ բանակցելու համար: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ այդ ժամանակահատվածում, կառավարությունն իրավունք ունի բռնի կերպով բռնագրավել գույքը՝ այն հայտարարելով «հանրային գերակայություն»:

Այս իրավական մեխանիզմը Հայաստանում հակասական համբավ ունի։ Այն անցյալում բազմիցս է օգտագործվել, թեև ավելի փոքր մասշտաբներով՝ հիմնականում Երևանի կենտրոնում հողեր զավթելու համար։

Ավելին, ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Հանրային հեռուստատեսության եթերում նշել է, որ ընկերության ներկայիս արժեքը կարող է վերանայվել դեպի ներքև։ «Լիցենզիա ունեցող ընկերությունն ունի մեկ շուկայական արժեք, մինչդեռ առանց լիցենզիայի բոլորովին այլ», - նշել է պաշտոնյան ուրվագծելով պետության բանակցային դիրքորոշումը։ Կարապետյանի պաշտպանական թիմն էլ նրան մեղադրում է «իրավական տեռորի» մեջ։ Ընդդիմությունը և շատ փորձագետներ Կարապետյանի ակտիվների դեմ կոշտ գործողությունները վերագրում են քաղաքական համատեքստի, որը իշխանությունները կտրականապես հերքում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր» խմբի սեփականատիրոջ միջև հարաբերությունները այս տարվա հունիսին են մտել բացահայտ դիմակայության փուլ։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք լուրջ մեղադրանքների, այդ թվում՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և իշխանությունը զավթելու կոչերի համար։ Գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը իրավիճակը անվանում է «իրավական ահաբեկչություն» և կասկածի տակ է դնում ազնիվ բանակցությունների հնարավորությունը:

Այս հակամարտությունն արդեն իսկ դուրս է եկել ազգային մաշտաբներից։ Կարապետյանների ընտանիքը դատական ​​հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ պահանջելով 500 միլիոն դոլար փոխհատուցում այն ​​բանի համար, ինչը նրանք անվանում են «բռնագրավում»։ Չնայած Արբիտրաժային դատարանի կողմից նախկինում արձակված ժամանակավոր արգելքին, որն արգելում էր ՀԷՑ–ը ազգայնացնելու ցանկացած գործողություն, այդ թվում լիցենզիան չեղյալ համարելը մինչև վեճի լուծումը, կարգավորող մարմինը ձեռնարկել է այս քայլը։

Ընդհանուր առմամբ, իշխանությունները էներգետիկ ակտիվի ճակատագրի երկու հնարավոր սցենար են տեսնում, կամ լրիվ ազգայնացում, կամ վերավաճառքի փորձ (վերամասնավորեցում)։ Բայց ստեղծված իրավիճակը այդ ակտիվը դարձնում է անհրապույր ցանկացած թափանցիկ ներդրողի համար։

Հայ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ էլեկտրացանցերի ներկայիս գործի մասշտաբները աննախադեպ են անկախ Հայաստանի պատմության մեջ։ «Հայաստանը նման արժեք ունեցող ակտիվներ բռնագրավելու փորձ չունի։ Միակ նմանատիպ դեպքը 2009 թվականին էր կապված «Բջնի» գործարանի հետ, բայց դա վերաբերում էր 15 անգամ ավելի փոքր գումարների: Այստեղ խոսքը մոտ կես միլիարդ դոլարի մասին է», - մեկնաբանել է փորձագետը։ Նա կարծում է, որ միջին սպառողի համար սեփականատիրոջ փոփոխությունը կարող է կարճաժամկետ հեռանկարում աննկատ մնալ, սակայն հիմնական ռիսկերը ֆինանսական են, այսինքն «Եթե Կարապետյանը հաղթի միջազգային դատական ​​գործը, Հայաստանը ստիպված կլինի վճարել հսկայական տուգանքներ բյուջեից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am