Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Robust Armenia 2025-ում քննարկվել են Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները

Էներգաարդյունավետություն՝ որպես կայունության և անկախության գրավական

Աշխարհի էներգետիկ արագ փոփոխվող քարտեզում էներգախնայողությունն այլևս ոչ թե նորաձև է, այլ անհրաժեշտություն։ Պետությունների անվտանգության, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնասյուներից  ամենակարևորը Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունն է, իսկ սակավառեսուրս երկրները, որոնք նաև կախվածություն ունեն ներմուծվող էներգակիրներից, պարզապես չեն կարող զարգանալ առանց էներգիայի օգտագործման բարձր արդյունավետությանն ուղղված քաղաքականության։ Էներգիայի օգտագործման առումով Հայաստանի գրանցած արդյունքների, նորարարությունների, կայուն զարգացման ու հնարավորությունների մասին էր  Robust Armenia 2025 համաժողովը՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի ներկայացմամբ, «ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ  մեկ էներգաօգտագործող կազմերպությունն է, ու այդ պատճառով մենք առաջինը պետք է ձեռնարկենքէլեկտրաէնգերիայի օգտագործման ծավալների նվազեցնման, միաժամանակ,  վերականգնվող էներգիայի խթանման քայլեր։ Այս կազմակերպության դերը մեծ է լինելու էներգետիկ փոխակերպման մեջ,-ասաց նա,-  քանի որ արդյունահանում է պղինձ, առանց որի փոխակերպումը պարզապես անհնար է պատկերացնել»։ 

Պղնձի պահանջարկը կկրկնապատկվի․ էներգետիկ փոփոխությունները նոր հանքավայրեր են պահանջում

Ըստ որոշ կանխատեսումների՝ մինչև 2035 թվականը աշխարհում պղնձի օգտագործման ծավալները կկրկնապատկվեն։ Սա կնշանակի մոտ 60 նոր հանքավայրերի հայտնաբերման և շահագործման անհրաժեշտություն։ Մասնագետների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին կձևավորվի շուրջ 9 տոննայի դեֆիցիտ, քանի որ պղինձն ավելի արագ է սպառվում, քան բացվում կամ ընդլայնվում են հանքավայրերը։ «Սա անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի»,– նշում է Ստեփանյանը։

Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ծախսերի նվազեցման, այլև երկրի էներգետիկ անկախության և բնապահպանական կայունության ապահովման գործում։ Դրանք խթանում են ներդրումների աճը, տեխնոլոգիական զարգացումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազումը։

Այնուամենայնիվ, մեծ խնդիր է մնում արևային էներգիայի ճիշտ բաշխման հարցը։ «Մեզ մոտ սպառման պիկը երեկոյան ժամերին է, իսկ արտադրության պիկը՝ ցերեկը։ Այս անհամապատասխանությունը խոչընդոտում է ալտերնատիվ էներգիայի արդյունավետ օգտագործմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ այն «շուտ փչացող» ռեսուրս է, եթե ժամանակին չի սպառվում»,– ասում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ ընդգծելով պետական ծրագրային աջակցության անհրաժեշտությունը։

Կուտակման համակարգեր՝ որպես հիմնական լուծում

Մասնագետների կարծիքով՝ խնդրի լուծման բանալին էներգիայի կուտակման համակարգերի ստեղծումն է, որոնք թույլ կտան գեներացնել և վերաբաշխել էլեկտրաէներգիան ըստ պահանջարկի։ Թեպետ այս ուղղությամբ որոշ քայլեր արվել են, դրանք դեռևս բավարար չեն։ «Գործող ռազմավարությունը պետք է ավելի հստակ համահունչ լինի Հայաստանի իրական կարիքներին»,– նշում են կոնֆերանսի մասնակիցները։

Teams Seastems ընկերության տնօրեն Նելլի Մամյանի խոսքով՝ «Հայաստանը տարածաշրջանում առաջատար է արևային էներգիայի արտադրության ծավալներով՝ ունենալով ավելի քան 1 000 մեգավատ հզորությամբ կայաններ։ Սակայն ոլորտի հետագա զարգացումը պահանջում է էլեկտրացանցերի արդիականացում և տեղաբաշխման հնարավորությունների ընդլայնում»։

Բիզնեսի ներդրումները՝ դեպի կանաչ էներգիա

Տարբեր ընկերություններ արդեն միավորում են ջանքերը էներգաարդյունավետության ուղղությամբ։ Օրինակ՝ Լիդիան Արմենիան ներդնում է նոր տեխնոլոգիաներ՝ նվազեցնելու էներգասպառումը, իսկ Team Telecom Armenia-ն տեղադրել է շուրջ 200 արևային կայան, որոնցից 70 տոկոսը՝ մարզերում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է առաջիկայում ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգիայի օգտագործման, իսկ Ֆլեշ ընկերությունը զարգացնում է սեփական կանաչ էներգետիկ ենթակառուցվածքները։

Բացի այդ, «Ավտո Գելլերի» ընկերությունը մեծացնում է էլեկտրական մեքենաների ներմուծման ծավալները։ «Հայաստանում գրանցված է ավելի քան 800 000 մեքենա, իսկ վերջին երեք տարում ներմուծվել է շուրջ 20–25 հազար, որոնցից մինչև երեք տարեկանների 80 տոկոսը էլեկտրական են։ Դա ցույց է տալիս, որ երկիրը քայլում է դեպի էլեկտրամոբիլների լայն կիրառում»,– ասում է ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Գևորգյանը։