Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Զավթման ու ավիրման անգերազանցելիություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց 2018 թվականին, շատերն, ըստ էության, համարում են իշխանության զավթում: Այո, առանց զոհերի, առանց արյունահեղության, բայց, միևնույնն է, իշխանության զավթում: Բնութագրական ու, միաժամանակ, պարադոքսալ պահն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այդպես էլ չկարողացավ ու չի կարողանում լիարժեք իշխանություն համարել: Նա շարունակաբար նորանոր «զավթումներ» իրականացնելու անդադար մղում ունի: Ու անցած 7 տարին դա դրսևորվել է բազմիցս:

Հարցն այն չէ միայն, որ Փաշինյանը, ենթադրենք, վախեր ու տագնապներ ունի՝ իշխանություն կորցնելու, կամ, ենթադրենք, իրեն թույլ է զգում, միգուցե ամեն թփի տակ դավադրություն է տեսնում: Հարկավ, կարելի է դրա անունը «հեղափոխություն» դնել ու ասել, թե՝ հեղափոխությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Ուստի, հեղափոխականության գծի վրա Փաշինյանի կարգի գործիչները տեսնում են նաև իրենց քաղաքական կենսունակության կամ երկարակեցության հարցի լուծումը: Որպես կանոն՝ դա փակուղի և ինքնախաբեություն է, բայց հարցն այն է, որ իրենք «տեսնում են»:

Գործադիր իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը վաղ թե ուշ պետք է հարձակվեր նաև օրենսդիր իշխանության վրա: Այն է՝ զավթեր Ազգային ժողովը: Ու 2018 թվականի հոկտեմբերին դա տեղի ունեցավ: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց հարձակվել Ազգային ժողովի վրա, շրջապատել խորհրդարանի շենքը: ԱԺ-ն գրավվեց: Նախորդ կազմը ցրվեց, իսկ 2018-ի դեկտեմբերի արտահերթ, կարելի է ասել՝ ձևական ընտրություններով ձևավորվեց խորհրդարանի նոր կազմ: Թվում էր, թե՝ վերջ, հիմա արդեն «նոր իշխանությունը» վերջապես գործի կանցնի, մանավանդ որ երկրի առաջ բազմաթիվ ծանր մարտահրավերներ կային:

Բայց Փաշինյանի պլաններն այլ էին: Արդեն 2019-ի գարնանը ծավալվեց դատարանները զավթելու գործընթացը: Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող, արդեն նաև ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Փաշինյանը, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները, կոչ արեց, որ իր կողմնակիցները, այդ թվում՝ պետական իշխանության ներկայացուցիչները, պաշտոնյաները հարձակվեն դատարանների վրա: Քաղաքագիտական առումով դա ուզուրպացիա է՝ իշխանության ապօրինի յուրացում:

Բայց հարձակումը տեղի ունեցավ: Դատարանները, կարելի է ասել, զավթեցին: Այդ զավթումը հասավ այնպիսի խեղաթյուրման, որ ակնհայտ կուսակցականների սկսեցին դատավոր նշանակել:

Հաջորդ քայլը Սահամանադրական դատարանի զավթումն էր, որ ուղեկցվեց արհեստավարժ, սկզբունքային ու հարգված իրավաբանների՝ դատավորական էլիտայի վարկաբեկմամբ, լռեցմամբ և այլ կամայականություններով: Ու հարցը միայն ՍԴ նախագահի անձի թիրախավորման մասին չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը ծանր համավարակի վտանգի առաջ էր, եթե ոչ վտանգի մեջ, երբ շատերին տեսանելի էր, որ առջևում պատերազմ է լինելու, Փաշինյանի ուշքն ու միտքը ՍԴ-ն զավթելն էր:

Զուգահեռաբար, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց սատելիտներով փայլուն իրականացրեցին առողջապահական և կրթական համակարգերի զավթումները: Գրեթե բոլոր բուժհաստատությունների ղեկավար նշանակվեցին քպական կամ նրանց նկատմամբ լոյալ անձինք: Իսկ մանկապարտեզների, դպրոցների տնօրեններ սկսեցին նշանակվել քպականներ կամ նրանց հավասարեցված իրենց ազգուտակի, խնամի-ծանոթ-բարեկամության ներկայացուցիչներ (ԽԾԲ): Փաշինյանն ու ՔՊ-ն զավթեցին գրեթե բոլոր բուհերը, համալսարանները: Քպացրին, այպես ասած: Ու դա այն Նիկոլ Փաշինյանն է, որը տարիներ շարունակ բղավում էր բուհերի և, ընդհանրապես, կրթական համակարգի ապակուսակացականացման անհրաժեշտության մասին:

Հետո սկսվեց, ավելի ճիշտ առանձին թափով ծավալվեց տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ-երի զավթման գործընթացը: Հատկապես 2021-ից սկսած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, պարտվելով ՏԻՄ ընտրությունների գերակշիռ մասում, սկսեցին զանազան խարդավանքներով կեղծել ընտրողների կամքը՝ ձերբակալել ու կալանավորել ընտրված ոչ քպական համայնքապետերին, ավագանու անդամներին, ահաբեկել, վախեցնել, ճնշումներ բանեցնել ու... նշանակել իշխանության կամակատարների: Մաքսիմում արտահերթ ընտրություններով հասնել իրենց նպատակին: Այսինքն, չէին ընտրվում, բայց զավթում էին ՏԻՄ-երը: Ու դեռ զավթում են, Գյումրին վկա:

Զուգահեռաբար, անցան մարդկանց ունեցվածքի զավթմանը: Տարբեր զավթումներ եղել են անցած 7 տարվա ընթացքում, բայց երևի ամենից բնութագրականը ՀԷՑ-ի խլման օրինակն է, որ վերջին շրջանում իրականացվեց:

Կարծում եք, թե վե՞րջ: Ամենևին:

Ահա արդեն կես տարուց ավելի է, ինչ Փաշինյանն ու ՔՊ-ն կենտրոնացել են Հայ առաքելական եկեղեցին զավթելու վրա: Մի խոսքով, հիմա զբաղված են Եկեղեցու զավթման գործընթացով:

Հասկանո՞ւմ եք, Փաշինյանին իշխանությունը երբեք շատ չի թվում, նա ուզում է լինել Հայաստանի ամեն ինչը՝ վարչապետը, ԱԺ նախագահը, բոլոր ատյանների բոլոր դատավորները: Փաշինյանը ուզում է համարվել ամեն ինչի նախարարը, երկրի գլխավոր ակադեմիկոսը, բոլոր բուհերի բոլոր առարկաների ավագ դասախոսը, բոլոր գիտությունների դոկտորը, երկրի գլխավոր հարկահանն ու մաքսավորը, բոլոր մարզական ֆեդերացիաների նախագահը, գլխավոր շտաբի պետն ու ոստիկանապետը, երկրի գլխավոր բանտապետը...

Իշխանությունից նա չի հագենում: Դա՝ ինչպես մարդու աչքը կշտանալու մասին հայտնի հեքիաթում:

Նա ուզում է, որ Հայ առաքելական եկեղեցին վերացվի, փոխարենը ստեղծվի ՀՀ եկեղեցի, որը ուղիղ գծով կենթարկվի իրեն, իր նշանակած քպական «կաթողիկոսով», իր խմբագրած սաղմոսներով...

Բայց ամենից կարևորը. Փաշինյանն ու ՔՊ-ն նորից նախապատրաստվում են իշխանությունը զավթելուն, իսկ ավելի ճիշտ՝ վերազավթելուն:

Ինչո՞ւ ենք ասում՝ զավթել: Դե, որովհետև Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց ոչ լեգիտիմ են և իրապես ազատ և օրինական ընտրությունների պարագայում (առանց վարչական ռեսուրսի, ոստիկանական տեռորի) չունեն ընտրվելու որևէ շանս: Հենց դրա համար էլ հիմա ավելի շատ կենտրոնացած են «մոլդովական սցենարի» վրա, այսինքն՝ նպատակադրվել են արհեստականորեն մեկուսացնել, լռեցնել, կասեցնել բոլոր ընդդիմադիր ուժերին, որպեսզի առաջիկա ընտրություններին լինի միայն 1 առաջադրվող կուսակցություն՝ ՔՊ-ն ու մի քանի այլ անվանմամբ «քպ»-ներ, այսպես ասած՝ «սատելիտներ» կամ քույր-«կուսակցություններ»:

Այո, պատրաստվում են վերազավթել իշխանությունը: Վերազավթել, որովհետև, ըստ Սահմանադրության, «իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Իսկ Փաշինյանը և ՔՊ-ն վաղուց ժողովրդալույծ են եղել, չկա ոչ մի ժողովուրդ նրանց թիկունքին...

Փաշինյանի ասելով՝ ստացվում է, որ պետք է փոխենք Սահմանադրությունը, փոխենք մեր երկրի անվանումը, փոխենք մեր հավատքը, փոխենք մեր դաշնակիցներին ու բարեկամներին, փոխենք մեր պատկերացումները՝ մեր պատմության ու ազգային արժեքների մասին, փոխենք մեր երազանքներն ու ազգային իղձերը: Արարատը, մոռանանք Արցախը, մոռանանք Մուշը, Վանը, Բիթլիսը, մոռանանք Շուշին... Ամեն ինչ մոռանանք ու զիջենք, միայն թե ինքն ու իր խմբակը մնան իշխանության: Իսկ գուցե ավելի ճիշտ է փոխել հենց նման իշխանությո՞ւնը: Իշխանություն, որ բառացիորեն ոչինչ չի տվել՝ կորուստներից, մահերից ու ավերներից բացի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում