Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Երևանը, սակայն, ըստ Ուշակովի, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը: Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Այս տարվա հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առավել հավանական է, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունը։ Ռուսաստանն ի պատասխան հայտարարել էր, թե դա պաշտոնական Երևանի որոշելիք հարց է։ Կրեմլի խոսնակը միաժամանակ փաստել էր, որ առայժմ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ «Կհետևենք՝ ինչ որոշումներ են կայացվում Երևանում», - ասել էր Կրեմլի խոսնակը։

Արդեն սեպտեմբերին Փաշինյանի հռետորաբանությունը ՀԱՊԿ-ի մասով փոքր-ինչ մեղմացել էր, կառույցը լքելու հայտարարություններ չէր արել։ Այդուհանդերձ, նույնիսկ ՀԱՊԿ գործընկերների համար է տարակուսելի պաշտոնական Երևանի այս պահվածքը։ Լքո՞ւմ են, թե՞ չեն լքում, ի վերջո, ռազմաքաղաքական այդ կառույցը։ Մի կողմից, ՀԱՊԿ-ն լքելու դեպքում Հայաստանին պարտադրելու են լքել նաև ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն՝ դրանից բխող քաղաքական և , ինչն ավելի կարևոր է, տնտեսական ծանրագույն հետևանքներով, մյուս կողմից՝ Հայաստանը դեռ պատրաստ չէ։ Բայց և, ինչ-որ պահի ծագելու է այդ հարցը։ Ըստ Փաշինյանի, այդ ժամանակ էլ կորոշեն՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ, Արևմո՞ւտք, թե՞ ՀԱՊԿ։

Սոնա Մուրադյան