Գերմանիայի առաջին ուղղահայաց լողացող արևային էլեկտրակայանն է շահագործման հանձնվել
Գերմանական վերականգնվող էներգիայի մասնագիտացված SINN Power ընկերությունը շահագործման է հանձնել առաջին ուղղահայաց լողացող արևային էլեկտրակայանը, որը կարող է փոխել ներքին ջրերում կանաչ էներգիայի արտադրության եղանակը, գրում է naked-science.ru–ն։
Կայանը գտնվում է Բավարիայի Շտարնբերգ շրջանում գտնվող Ջայս քարհանքում։ Դրա տեղադրված հզորությունը 1870 կիլովատտ է, իսկ տարեկան արտադրանքը, կանխատեսումների համաձայն, կկազմի մոտավորապես 2,000,000 կիլովատտ-ժամ։ SINN Power-ի տվյալներով դա բավարար է հարյուրավոր տնային տնտեսություններին էլեկտրաէներգիա մատակարարելու համար, մինչդեռ համակարգը զբաղեցնում է ջրի մակերեսի միայն 4.65%-ը։
SINN Power-ի արտոնագրված Skipp-Float համակարգը օգտագործում է արևային վահանակների ուղղահայաց կողմնորոշում։ Նախագծում ներառված են առնվազն չորս մետր լայնությամբ ջրային միջանցքներ վահանակների շարքերի միջև, որոնք ապահովում են լույսի անդրադարձում և բնական օդի շրջանառություն։ Մշակողների խոսքով այդ դասավորությունը թույլ է տալիս ավելի հավասարաչափ բաշխել էլեկտրաէներգիայի արտադրությունը ամբողջ օրվա ընթացքում և մեծացնում է արտադրությունը առավոտյան և երեկոյան ժամերին, երբ ավանդական արևային էլեկտրակայանները պակաս արդյունավետ են։ Մոդուլները խարսխված են ջրի մակերևույթի տակ՝ մոտավորապես 1.6 մետր խորության վրա, ինչը թույլ է տալիս ճկունորեն արձագանքել քամու և ջրի մակարդակի տատանումներին։ Էներգիան ցանցին փոխանցվում է լողացող մալուխի և ծովային միացման կետի միջոցով՝ առանց ջրային էկոհամակարգը խաթարելու։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Երկու իրականություն