Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

ՔՊ-ին կապված ավագանու անդամի ստեղծած ՍՊԸ–ն պետբյուջեից ստացել է տասնյակ միլիոնավոր դրամներ. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՔՊ–ի նախարարներից մեկը դեռ մեկ օր առաջ հայտարարում էր՝ «թոշակների բարձրացման համար բյուջեում մի կոպեկ չկա»։ Ամեն ինչ՝ անուղղակի, բայց հստակ ասել էր․ թոշակառուն թող դիմանա, պետությունն իբրև միջոց չունի։

Բայց այսօր  Հետքի հրապարակմամբ բացվում է ամենաուղղակի, ամենադաժան պատկերը․ ՔՊ-ին կապված ավագանու անդամի ստեղծած ՍՊԸ–ն պետբյուջեից ստացել է տասնյակ միլիոնավոր դրամներ, որպեսզի Հ1–ը ու իշխանական PR մեքենան լցվեն վարձված «ծափ տվողներով»։

Այո՛, հատուկ վարձված մարդիկ՝ որոնց գործը մեկն է․
իշխանության ցանկացած հանդիպում, ցանկացած նկարահանում, ցանկացած ուղերձ ներկայացնել այնպես, կարծես ժողովուրդը «հիացած է»։

Սրանք ոչ թե պատահական հանդիսատեսներ են, այլ ուղղորդված, բեմականացված, կազմակերպված խմբեր, որոնց տեղաշարժը, վարքն ու արձագանքը նախօրոք համաձայնեցված է։ Դրանք վերածվել են քաղաքական դեկորի, որը պետք է պատրանք ստեղծի, որ երկրում ամեն ինչ լավ է, մարդիկ գոհ են, և բողոքող չկա։

Սա արդեն պարզապես PR չէ։

Սա պետական մակարդակով կեղծ իրականություն արտադրելու ծրագիր է։
2020–2025 թվականներին մոտ 80 միլիոն դրամ է գնացել միայն այս «ծափերի արդյունաբերությանը»։
80 միլիոն՝ ծափերի համար։

Գոգոլի «Մահացած հոգիները» այս իրականության կողքին գրեթե անմեղ սատիրա է։ Այնտեղ մահացածներն էին հաշվառվում՝ խարդախ սխեմաներ սարքելու համար։ Այստեղ՝ կենդանի մարդիկ են վերածվել մանեկենների նման դերի՝ պատվերով արձագանքելու, պատվերով գոհանալու, պատվերով ծափ տալու համար։

Եվ սա այն նույն երկրում, որտեղ իշխանությունը սառնասրտորեն հայտարարում է․

«Թոշակառուի համար փող չունենք»։
Պարզվում է՝ իշխանությունը փող չունի միայն այնտեղ, որտեղ քաղաքական շահ չկա։ Իսկ որտեղ պետք է ծածկել ձախողումները, խեղել իրականությունը, ձևացնել «հանրային աջակցություն»՝ այնտեղ փողը չափազանց  է, անսպառ է, հեշտ է տրվում։

Այս ամենը այլևս նույնիսկ քողարկված չի։

Սա  վարչախմբի վերաբերմունքն է ժողովրդի նկատմամբ՝ 
Վերջում նորից կրկնում ենք Հայաքվեի պահանջը

1.Բարձրացնել թոշակները 50%֊ով
2. Ամեն տարի ինդեքսավորել թոշակները։

Ծափերը  ձեզ պահեք։