Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Վաշինգտոնյան պատրանքի լուսանցքում. երբ խաղաղության խոստումը դառնում է նոր պատերազմի նախամուտք

Վաշինգտոնյան համաձայնագրի շուրջ ստեղծված կարճատև լինչը շուտով փոխարինվեց սթափ գիտակցությամբ․ պայծառաբանությունների փոխարեն ձևավորվեց ավելի մռայլ պատկեր՝ խոցելի, կիսատ ու վտանգներով լի։ Երբ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի որդին իրեն ներկայացնում է իբրև համաշխարհային խաղաղարար, բայց միաժամանակ փորձում է ուժային ձևաչափով լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը, ակնհայտ է դառնում՝ եթե թրամփիզմի «խաղաղությունը» այդպիսին է, ապա առավել ճիշտ է պատրաստվել պատերազմի, ոչ թե հավատալ պատրանքային միջնորդությանը։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով համաձայնագրին, ընդգծում է ամենաէական խնդիրը՝ փաստաթուղթը զուրկ է հստակ երաշխիքներից։ Ըստ նրա՝ չկա ոչ մի մեխանիզմ, որը կստիպի Ադրբեջանին հարգել որևէ պայմանավորվածություն, եթե այն որոշի խախտել պարտավորությունները։ «Չեն երևում ոչ սանկցիաներ, ոչ պատասխանատվության գործիքակազմ։ Ադրբեջանը հստակ գիտի ինչ է ստանում այս համաձայնագրից, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը։ Եթե Հայաստան–Իրան կամ Հայաստան–Ռուսաստան փոխադրումները պետք է իրականացվեն Նախիջևանի կամ Ադրբեջանի տարածքով, ապա ո՞վ է ապահովելու անվտանգությունը, ո՞վ է տալու երաշխիք՝ անխոչընդոտ տեղաշարժի համար։ Այս ամենը պարզապես կիսատ է», — շեշտում է քաղաքական գործիչը։

Եվ հենց այդ կիսատությունը բացահայտում է իշխանության կողմից անընդհատ առաջ մղվող «ժողովրդավարության բաստիոն» դիսկուրսի խեղաթյուրված էությունը։ Հայաստանում այսօր ունենք քաղբանտարկյալների աննախադեպ քանակ, քաղաքական հետապնդումների հստակ համակարգ, և այդ ամենը ոչ մի կերպ չի համատեղվում ժողովրդավարության հետ։ Թևանյանի համոզմամբ՝ իշխանությունն օգտվում է իր արտասահմանյան հովանավորների անտարբերությունից, քանի որ նրանց համար Հայաստանը ոչ թե արժեքային գործընկեր է, այլ տարածաշրջանային շահերի սպասարկող հարթակ։ «Սա է պատճառը, որ անօրինությունը վերածվել է կառավարման մեթոդի»,— նշում է նա։

Այս անօրինությունը առավել տգեղ ձևով արտահայտվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ նախադրված գործընթացում։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումը, նրա կառավարման ներքո գտնվող հսկայական ենթակառուցվածքային ընկերության շուրջ ստեղծված արհեստական «ճգնաժամը», ըստ Թևանյանի, ուղղված են ոչ միայն մեկ գործարարի դեմ, այլ Հայաստանի տնտեսական վարկանիշի ու պետականության հիմքերի դեմ։ «ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը հարվածում է Հայաստանի բիզնես իմիջին և միջազգային վստահելիությանը։ Սա քաղաքական ենթատեքստ ունի, և այն վտանգում է մեր երկրի ներդրումային միջավայրը»,— նշում է նա։

Չխուսափեց իշխանության քինախնդրությունից անգամ Հայ առաքելական եկեղեցին։ Թևանյանը համոզված է՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները ոչ մի կապ չունեն Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ սկսված պայքարի հետ։ Այդ ծրագիրը ձևավորվել էր վաղուց և երկիրը ներսից թուլացնելու ավելի լայն ռազմավարության բաղադրիչն է։ «Եկեղեցու դեմ հարձակման պատվիրատուները Թուրքիան և Ադրբեջանն են։ Նրանք ցանկանում են ոչնչացնել այն երկու հիմնարար թեմաները, որոնք մշտապես բարձրաձայնել է եկեղեցին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Փաշինյանը գործում է նրանց հրահանգներով, քանի որ իր իշխանության շարունակականությունը տեսնում է հենց այդ ուղղությամբ»,— ասում է Թևանյանը։

Այս համատեքստում Վաշինգտոնյան համաձայնագիրը դառնում է ոչ թե խաղաղության ճանապարհային քարտեզ, այլ Հայաստանի ինքնիշխանության նվազման, ազգային հաստատությունների դեմ կիրառվող ճնշումների խորացման ու տարածքային ությունների նոր ռիսկեր կրող գործընթաց։ Երբ երկրի առաջնորդը արտաքին ուժերի ցանկությունների կատարմանն է ենթարկում իր որոշումները, երբ ժողովրդավարության անվան տակ իրականացվում են հակաժողովրդավարական մեթոդներ, իսկ խաղաղության խոստումների ներքո թաքնված է նոր պատերազմի ստվերը, ակնհայտ է դառնում՝ մենք կանգնած ենք ազգային գոյապահպանության նոր փուլում։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կիսատ համաձայնագիր, այլ լիարժեք ռազմավարություն։ Ոչ թե պատրանքային խաղաղություն, այլ անվտանգության իրական համակարգ։ Եվ ամենակարևորը՝ ոչ թե օտար կենտրոնների կամակատար իշխանություն, այլ ազգային պետականություն, որը կպաշտպանի Հայաստանի շահերը, ոչ թե կզիջի դրանք հերթական «բարի կամքի» հրապարակային հայտարարությունների դիմաց։