Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Փաշինյանն ապօրինի հրահանգներ է տալիս իրավապահներին

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում օրենքի գերակայություն է հաստատվում, միևնույն ժամանակ ամեն ինչ անում են մարդկանց ապօրինի եղանակներով հետապնդելու նպատակով։ Օրերս Փաշինյանի հանդիպումը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի հետ հերթական անգամ ընդգծեց, որ գործող իշխանությունը ոչինչ չի հասկանում օրենքից և օրինականությունից, իսկ Փաշինյանն անձամբ է ուղղորդում իրավապահներին, թե ինչ քրեական հոդվածներ հարուցեն իր ընդդիմախոսների դեմ։

Լսելով ժամանակավոր կառավարչի զեկույցը՝ իբր տեղի ունեցած չարաշահումների մասին, Փաշինյանն ասել է. «Այն, ինչ որ նկարագրում եք, և եթե հիմնավորված է, ըստ էության, դա այլ անուն, քան «փողերի լվացում», դժվար է գտնել»։ Մասնագետ իրավաբանների գնահատմամբ՝ վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ որպես փողերի լվացում որակելը ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է, անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում պաշտոնյայի կողմից։ «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան ապօրինի հրահանգ։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ նշել է, թե սա Սահմանադրության 66-րդ հոդվածի կոպիտ խախտում է, անմեղության կանխավարկածի խախտում։ «Իհարկե, կոնկրետ անձանց անուններ չեն հնչեցվում, բայց ի սկզբանե պարզ է, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Փաշինյանը ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ–ի շուրջ, կատարվում է իր գիտությամբ ու կարգադրությամբ։ Այսինքն՝ ինքը շատ բաց է խաղում այս գործընթացում և բացահայտ ցույց է տալիս, որ այս ամենի հետևում կանգնած է ինքը և ընդամենը քաղաքական խնդիր է լուծում»,– հայտարարել է նա։

Ըստ էության, Փաշինյանը ցանկանում է նոր քրեական հոդվածներ կարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ, որպեսզի հնարավոր լինի զավթել խոշորագույն այդ ընկերությունը, և հենց դրան էլ միտված էր օրերս տեղի ունեցած հանդիպումը։

Աննա Մարգարյան