Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության դասընթացի մասնակիցներին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի մասնակիցներին։ Այն կազմակերպել էին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը, իսկ Ucom-ը հանդես է եկել  որպես տեխնոլոգիական գործընկեր՝ թվային անվտանգության գիտելիքների զարգացմանը նպաստելու նպատակով։

92 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու համար։ Դասընթացը ներառում էր ներածական բաժին և հինգ հիմնարար ուղղություններ՝ կիբեռսպառնալիքները և դրանց պահանջները, վիրտուալացում, ցանցային տեխնոլոգիաներ, համակարգերի պաշտպանվածության ուժեղացում, թվային դատաբժշկական փորձաքննություն, Pentest։

Ուսուցումը վարել են ճանաչված փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և «Orange» ընկերության ամպային ճարտարապետ Նիկոլա Ռենարը։

«Կիբերանվտանգությունը համաշխարհային մարտահրավեր է, որը պահանջում է բարձր պատրաստվածություն, շարունակական ուսուցում և ուժեղ համայնք։ Այսպիսի ծրագրերը ոչ միայն զարգացնում են մասնագիտական հմտություններ, այլև նպաստում են երկրի թվային կայունությանը։ Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ձեռք բերելու գիտելիքներ, որոնք համահունչ են միջազգային չափանիշներին և բավարարում են ոլորտի արագ փոփոխվող պահանջները», — նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Կիբերանվտանգությունն այսօր կարևոր տեղ է զբաղեցնում ՀՖՀՀ-ում առաջարկվող կրթական ծրագրերում։ Այս դասընթացի կազմակերպումը լիովին համահունչ է մեր ռազմավարական նպատակներին՝ նորարարության խթանման և ժամանակակից թվային մարտահրավերներին առերեսվելու ուղղությամբ», - թեմայի կարևորությունը համալսարանում ընդգծեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։ 

«Armenia Peace Initiative-ի (API) կիբերանվտանգության հինգերորդ դասընթացն առանձնացավ ՀՖՀՀ-ի ուսանողների առանձնահատուկ ուժեղ կազմով։ Նրանց շահագրգռվածությունն ու գիտելիքների յուրացման պատրաստակամությունը վկայում են այդ համալսարանի բարձր որակի մասին, որի հետ մենք հպարտությամբ համագործակցում ենք արդեն մի քանի տարի։ Այսօր, երբ Հայաստանի առջև բացվում են թվային և տեխնոլոգիական զարգացման նոր հեռանկարներ, մենք առավել քան երբևէ համոզված ենք, որ երիտասարդներին կիբերանվտանգության ոլորտում կրթելը և արդեն իսկ աշխատող մասնագետներին վերապատրաստելը ներդրում է Հայաստանի և մեր հասարակության ապագայի գործում», — նշեց Armenia Peace Initiative-ի (API) նախագահ Վիգեն Փափազյանը։

Վկայականների հանձնման օրը ՀՖՀՀ-ում կազմակերպվել է նաև պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության մրցավազք ինչպես տվյալագիտության միջոցով կանխել ինքնավար սպառնալիքները» թեմայով։