Չեխիայում տների տանիքներին տեղադրում են արևային վահանակներ
Չեխիայի Հանրապետությունում ակտիվորեն զարգանում է վերականգնվող էներգետիկայի շուկան։ Ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում արևային վահանակների տեղադրմամբ։ Չեխիայում գործող ընկերություններից մեկը, որը արտադրում է արևային վահանակներ, հունվարի վերջում բացել է արևային վահանակների նախնական պատվիրումների հնարավորություն։ Արդյունքում վահանակների համար հայտեր է թողել 11 հազար մարդ։ Վիճակագրությամբ՝ ավելի շատ հետաքրքրվում են արևային էներգետիկայով մեծ ընտանիքները, քանի որ նրանք ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում։
Բացի այդ, ընտանիքներում կարող են լինել երեխաներ և տարեցներ, որոնք գրեթե եկամուտ չեն բերում ընտանիք։ Այդ պատճառով՝ ընտանիքում մարդկանց թվի մեծ լինելու դեպքում արևային վահանակը հնարավորություն է տալիս զգալիորեն խնայել ընտանեկան բյուջեն կոմունալ վճարումների վրա։ Այս պահին խնդիրը այն է, որ վահանակների արտադրողները այլևս չեն ստանում պետական սուբսիդիաներ։ Նախորդ տարիներին այդ սուբսիդիաները թույլ էին տալիս նվազեցնել արևային վահանակների գները։
Հիմա դրանց գինը ավելի բարձր կլինի։ Սակայն ընկերությունները աշխատում են տնային արևային էլեկտրակայանների արժեքը նվազեցնելու հնարավորությունների որոնման վրա։ Նրանք հաշվել են, որ եթե պատվերներն ավելի շատ լինեն, ապա հնարավոր կլինի նվազեցնել վահանակների արժեքը։ Եվ դա հնարավորություն կտա ավելի մեծ թվով մարդկանց դրանք գնել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ