Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Բոլոր քաղաքագետները հայտարարում են, որ Թրամփը իր խոսքի տերն է «իսկական»՝ կարող է խոստանալ և հետո իր խոսքը հետ վերցնել. Մհեր Ավետիսյան

Ի դեպ, Թրամփի խոսքին հավատալով անվտանգություն կառուցողներին ուզում եմ հիշեցնել, որ Թրամփը այնպիսի իմիջ է ձևավորել ողջ աշխարհում, որ բոլոր քաղաքագետները հայտարարում են, որ Թրամփը իր խոսքի տերն է «իսկական»՝ կարող է խոստանալ և հետո իր խոսքը հետ վերցնել։
 
Այնպես, ինչպես Միացյալ Նահանգները՝ կարևոր չէ ով է այդ երկրի նախագահը, մեզ են խոստանում խաղաղություն, այդպես էլ Միացյալ Նահանգները խոստացել էին Ուկրաինային, որ նա դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, որ նա հաղթելու է Ռուսաստանին։ Իսկ այսօր այդ նույն Միացյալ Նահանգները՝ արդեն այլ նախագահի գլխավորությամբ, ասում են, որ Ուկրաինան պարտվում է, Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, և Ուկրաինան պետք է գնա զիջումների՝ իհարկե Միացյալ Նահանագների և Արևմուտքի գեոպոլիտիկ շահերի համար, որովհետև այսպես թե այնպես, եթե նա զիջումների չգնա, Ռուսաստանը կգրավի ողջ Ուկրաինան։
 
Չմոռանանք, ողջ Հավաքական Արևմուտքը և ոչ միայն, ամեն ինչով օգնում են Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան ստրատեգիական պարտության մատնի Ռուսաստանին, բայց Ռուսաստանը շարունակում է հաղթել՝ ազատագրելով իր պատմական հողերը և հաղթել նաև գեոպոլիտիկ պատերազմում, քանզի արդեն իսկ նախագահ Պուտինը հայտարարեց, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ։
 
Եվ հիմա Հավաքական Արևմուտքը սկսել է Ռուսաստանի հաղթանակը գողանալու գեոպոլիտիկ գործընթացը՝ խաբելով, փորձելով ամեն գնով կանգնեցնել Ռուսաստանի հաղթանակը, որպեսզի Եվրոպան ժամանակ ստանա զինվելու և արդեն իսկ ուղիղ պատերազմելու Ռուսաստանի դեմ՝ թույլ չտալու Ռուսաստանի գեոպոլիտիկ վերջնական հաղթանակը, որի նպատակն է քանդելու միաբևեռ աշխարհը, ավելի կոնկրետ՝ թուլացնելու ՆԱՏՕ-ի դիրքերը և ՆԱՏՕ-ին ետ շպրտելու Ռուսաստանի սահմաններից։
 
Բայց այս ամենում մեզ՝ հայերիս համար, ամենաողբերգականն ու տխուրն այն է, որ ունենալով Ռուսաստանի պես հզոր բարեկամ ու դաշնակից՝ մենք պարտություն կրեցինք, մենք շարունակում ենք Արևմուտք գնալու մեր ձգտումներով թուլացնել մեր երկրի անվտանգությունը, քանդել մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը և, որ ամենակարևորն է, վտանգել մեր ժողովրդի ապագան։
 
Մենք հասել ենք մի կետի, որ արդեն Հայաստանը նվաճելու և Հայաստանը գրավելու ձգտումներ ունի ոչ թե Թուրքիան, որը տարածաշրջանային հզոր պետություններից է, այլ մեր հարևան Ադրբեջանը, որը խոսում է, որ այսօրվա Հայաստանը պատմական Արևմտյան Ադրբեջան է։ Այս ամենին մենք հասել ենք միմիայն մեր ռազմավարական դաշնակցից հեռանալու և Արևմուտք գնալու մեր անիմաստ ձգտումների արդյունքում։
Սիրելի ժողովուրդ, այն, ինչ տեղի է ունենում այսօր գեոպոլիտիկ առումով, մեզ պետք է սովորեցնի, որ մենք ուղղակի պարտավոր ենք ճիշտ հաշվել մեր պետության անվտանգության խնդիրները, ճիշտ հասկանալ, թե ինչպես պետք է լուծենք մեր և տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության հարցերը, որպեսզի կարողանանք պահպանել մեր անկախ պետականությունն ու անվտանգություն ապահովենք մեր ժողովրդի համար։
 
Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների, առանց դեպի Արևմուտք գնալու մեր ձգտումները վերջնականապես քանդելու, մենք չենք կարողանալու լուծել մեր անվտանգության խնդիրը։ Խոսել, որ մենք պետք է գնանք դեպի Արևմուտք և դառնանք Եվրամիության անդամ, անհեթեթ է, քանզի այսօր արդեն Արևմուտքը հստակ ցույց է տալիս, որ Եվրոպան զինվում է Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը գնալ Եվրամիություն, գնալ Եվրոպա, երբ այդ Եվրոպան պատրաստվում է պատերազմել մեր պետության միակ բարեկամ, միակ դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ։
 
Այսքանն է պետք հասկանալ Միացյալ Նահանգների գեոպոլիտիկ պատկերացումների և նրա ձեռքին խաղալիք դառնալու ու նրա խոստումներին հավատալու մասին։