Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Կարևորելով տեղեկատվական անվտանգությունը. IDBank-ը և Իդրամը APOCALYPSE CTF 2025 մրցույթի կողքին

Նոյեմբերի 22-ից 23-ը «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի հյուրընկալ հարկի տակ անցկացվեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթը՝ այս տարի ներկայացնելով «AI APOCALYPSE» թեման։ Միջոցառումը միավորեց կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ հայտնաբերելով համակարգերի խոցելիություններ, ուսումնասիրելով վիրուսներ, վնասակար ծրագրեր և լուծելով կիբեռանվտանգության ոլորտի արդիական խնդիրներ։

Ամենամյա մրցույթի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում:

Միջոցառման գործընկերների շարքում IDBank-ը և Իդրամը ստանձնել էին հաղթող թիմերի մրցանակների հովանավորությունը։

IDBank-ի Տեղեկատվական անվտանգության ղեկավար Համբարձում Դանիելյանը նշում է․ «IDBank-ը ջանք ու միջոց չի խնայում, որպեսզի էլ ավելի ուժեղացնի Բանկի կիբեռանվտանգությունը։ Այսօր կարող եմ ասել, որ հասել ենք այն նպատակին, երբ գրեթե բոլոր ռիսկերը նվազեցվել են։ Ինչ վերաբերում է CTF-ին, ապա նման նախաձեռնությունները խթանում են կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը՝ հնարավորություն տալով երիտասարդ մասնագետներին և ուսանողներին գործնական միջավայրում փորձել իրենց ուժերը, բացահայտել նոր գիտելիքներ և լուծել կիբեռանվտանգությանն առնչվող  բարդ խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում կա իսկապես մեծ ներուժ և աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ, և դրա ապացույցն է այս միջոցառմանը մասնակից թիմերի թիվը։ Վստահ ենք, որ CTF-ը գործուն ներդրում է երկրի ապագա թվային անվտանգության գործում»։

«CTF-ը, որը նշանակում է «գրավիր դրոշը», միջազգային ֆորմատի հաքերների մրցույթ է, որի հիմնական նպատակը կիբեռանվտանգության ոլորտի զարգացումն է, երիտասարդների մոտ ոլորտի և մասնագիտության հանդեպ հետաքրքրության մեծացումը։ Մրցույթի ժամանակ առաջադրվում են խնդիրներ, որոնք շատ նման են իրական աշխարհում հանդիպող խարդախություններին։ Հայաստանում մրցույթն իրականցվում է արդեն 6-րդ անգամ։ IDBank-ի և Իդրամի աջակցությունը վկայում է այն մասին, որ ընկերությունները կարևորում են այս բնագավառը, մասնագիտական զարգացումը, նման մասշտաբի մասնակիցների ներկայությունը և հետագայում, ինչու չէ, կարող են նաև իրենց թիմերի համար այս համայնքից աշխատակիցներ ներգրավել»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը։

Երկու օր շարունակ մրցույթին մասնակից 56 թիմերից ավելի քան 250 մասնակից իրենց ուժերը փորձեցին՝ լուծելով արհեստական բանականության համակարգերի և դրանց անվտանգության խոցելիության հետ կապված բարդ  գործնական առաջադրանքներ։ Միջոցառման հիմնական նպատակն էր բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել մասնակիցների վերլուծական մտածողությունն ու արագ արձագանքման հմտությունները, ինչպես նաև ամրապնդել ոլորտի մասնագիտական ներուժը։

Իդրամի ՏՏ անվտանգության մենեջեր Հասմիկ Ալավերդյանը համոզված է՝ ցանկացած համակարգի համար՝ լինի դա պետական կառույց, անձնական տվյալների բազա, թե ֆինանսական ոլորտ,  անվտանգ թվային միջավայրը առաջնահերթություն է․ «Մեր հաճախորդների վստահության և ամբողջ ֆինանսական տեխնոլոգիական էկոհամակարգի կայունության հիմքում հենց կիբեռանվտանգությունն է, և մեր ծառայությունների բարձր անվտանգությունն ապահովելու նպատակով մենք պարբերաբար իրականացնում ենք համակարգերի վերազինում ու թարմացում: Ինչ վերաբերում է  CTF-ին, ապա պիտի նշեմ, որ այսօրինակ միջոցառումները շատ արդյունավետ են ոլորտի շարունակական զարգացման գործում, քանի որ հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին փորձարկել իրենց հմտությունները իրական միջավայրին մաքսիմալ մոտ պայմաններում, ձեռք բերել նոր գիտելիքներ և լուծել բարդ խնդիրներ, որոնք վաղը կարող են և վերածվել իրական մարտահրավերների»։

AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին միջոցառման մրցանակների հովանավոր IDBank-ի և Idram-ի կողմից։ Նշենք, որ բացի ուժեղագույն երեք թիմերի մրցանակներից, IDBank-ը և Իդրամը պարգևատրեցին ևս երկու թիմի՝  իրենց առաջադրած խնդիրների լուծման համար, ինչպես նաև ամենաարագ թիմին։  Բոլոր մրցանակները տրամադրվել են  Idcoin-երի տեսքով։ Նշենք, որ idcoin-երով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ