Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Քաղաքականություն

Ինչո՞ւ են «նիկոլական նարատիվներ» շրջանառում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ, կարելի է ասել, բավական ծանր հայտ ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա հաջողացրեց իր քաղաքական ընթացքը լրջորեն ձախողելու հիմքեր դնել՝ դեռ կարգին չսկսկած:

Բացի այն, որ տարիներ շարունակ ՄԻՊ աշխատած մարդը պատրաստ է որևէ պաշտոնյայի «վիզ կտրել», անկախ նրանից, թե նա ինչ է արել, Թաթոյանը նաև քաղաքական առնվազն տարօրինակ հայտարարություններ արեց: Դրանցից մեկը վերաբերում էր նրան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պետք է դուրս գան 2026 թ. ընտրապայքարից: Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ով էլ լինի, եթե իրապես ընդդիմադիր դաշտում է իրեն պատկերացնում, առնվազն պետք է զերծ մնա «նախկինացավից», որևէ այլ ընդդիմադիր ուժի կամ գործչի՝ քաղաքական դաշտում լինել-չլինելու, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված հայտարարություններից: Ինչպես բազմաթիվ փորձագետներ ու քաղաքացիներ երեկ հասցրին արտահայտվել, սա ուղիղ «նիկոլական նարատիվ» է: Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանին է պետք, որ ամեն կերպ խոչընդոտի քաղաքական հիմնական ակտորների մասնակցությունը, որպեսզի հեշտությամբ կարողանա վերարտադրվել: Մնացած բոլորը, ովքեր այս թեմայի մեջ են մտնում, ուղղակիորեն ջուր են լցնում նրա ջրաղացին, ավելին՝ կանխավ արդարացնում են հնարավոր միջամտությունները՝ որոշակի ուժերի կամ գործիչների մասնակցությունը խափանելու համար:

Մյուս կողմից, իհարկե, «հասկանալ կարելի է» նրանց, որոնց շատ պետք է քաղաքական դաշտի առաջատար ուժերի հնարավորինս չմասնակցելը, այդ դեպքում իրենք իրենցից գուցե ինչ-որ բան ներկայացնեն: Սակայն հազիվ թե նույնիսկ դա օգնի: Իրականում, եթե որևէ մեկն անկեղծ ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, պետք է շահագրգիռ լինի, որ առնվազն մեկ հարցում իրական ընդդիմությունը միասնական լինի: Խոսքը միմյանց դեմ չպայքարելու մասին է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում