Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ֆասթ Բանկը Mastercard World-ի նոր քարտապաններին տրամադրում է մինչև 25% քեշբեք

Ֆասթ Բանկը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Mastercard World ԱկնՔարտ ձեռք բերած քարտապաններին տրամադրում է մինչև 25%-ի չափով գումարի հետվերադարձ (cashback)։  Բանկի ընձեռած առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում Ֆասթ Բանկից ձեռք բերել պրեմիում դասի Mastercard World ԱկնՔարտ և դրանով արտասահմանյան վաճառակետերում գնումներ կատարել։ Ընդ որում, գումարի հետվերադարձը գործում է ինչպես արտասահմանում կատարած անկանխիկ գնումների, այնպես էլ արտասահմանյան առևտրի ցանկացած առցանց հարթակից իրականացվող գնումների դեպքում:

Mastercard World ԱկնՔարտի օգտատերերի հետվերադարձի գումարը գոյանում է իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հանրագումարային 25%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար ՀՀ դրամը, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ ԱկնՔարտի օգտատերերի գումարի հետվերադարձը կիրականացվի առաջարկի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ դրամով կամ հաճախորդի ԱկնՔարտի համապատասխան արժույթով։

Mastercard World-ը պրեմիում դասի բանկային քարտ է, որը լայն հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում։ ԱկնՔարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ 

Ֆասթ Բանկի պրեմիում դասի Mastercard World-ի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես 24/7 աշխատող Բանկի մասնաճյուղերից, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ գումարի հետվերադարձը չի գործում ՀՀ-ում գրանցված վաճառակետերում վճարումների կամ այդ վաճառակետերի առցանց հարթակներում  գնումների դեպքում։ Հաճախորդները գումարի հետվերադարձ չեն ստանա նաև այն դեպքում, եթե քեշբեքի վճարման պահին ԱկնՔարտը չգործի՝ անկախ արշավին մասնակցելու հանգամանքից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։