Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

«Աֆիշում գրված է, որ այսօր երեկոյան պիտի խրխնջաս կամ լաց լինես, ուրեմն՝ պիտի խրխնջաս կամ լաց լինես». Դավիթ Հակոբյան

«Նույնիսկ եթե տրամադրություն չունես, դու պարտավոր ես խաղալ, որովհետև քո մասնագիտությունն այդպիսին է: Ոչ մեկին հետաքրքիր չի քո տրամադրությունը, քո խնդիրները, դու պարտավոր ես խաղալ, աֆիշում գրված է, որ դու պետք է խրխնջաս այսօր երեկոյան, ուրեմն՝ պիտի խրխնջաս կամ լաց լինես, ուրեմն՝ պիտի լաց լինես: Տուն ես գնում, ուզես, թե չուզես նորից սկսում ես խաղալ: Եթե նույնիսկ գործերդ վատ են, նորից պիտի խաղաս, իրավունք չունես ասելու, որ գործերս վատ են: Տունն ամենակարևոր տարածքն է, որտեղ պիտի խաղաս: Պատկերացնու՞մ եք գործերս շատ վատ լինի, ես ամեն երեկո գամ ու շատ վատ վիճակում տանը նստեմ, բոլորի տրամադրությունը փչացնեմ: Մենք պիտի խաղանք, դա լավ իմաստով խաղալ է»,- »,- 10:30 Talks-ի շրջանակներում ասել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով հեռուստատեսությամբ հնչող վատ խոսքին դերասանն ասել է. «Մեկ-մեկ ասում են՝ հեռուստատեսությամբ ցույց ենք տալիս այն, ինչ պահանջում է ժողովուրդը: Սուտ է: Պահանջ ժողովրդի կողմից չկա: Ինչ հրամցնում եք, այն էլ նայում է:

Հեռուստատեսությունը, կինոն, նման է մեր տան սառնարանին: Երեկոյան որ գնում ենք տուն, ի՞նչ ենք ուտում մեր սառնարանից, ինչ որ ինքներս դրել ենք: Լավ բան դի՛ր, լավը կեր: Ինչու՞ ես անպայման վատ մթերք դնում, որ վատն ուտես, ստամոքսդ էլ վարժվի վատ մթերքին: Լավը դիր: Ինչ դնում ենք, այն էլ ուտում ենք: Հարևանը չի եկել սառնարանիս մեջ վատ բան դրել, ես եմ դրել»: